Անցնել բովանդակությանը

Արդյո՞ք Աստվածաշունչը աղավաղվել կամ փոփոխության է ենթարկվել

Արդյո՞ք Աստվածաշունչը աղավաղվել կամ փոփոխության է ենթարկվել

 Ո՛չ։ Հին ձեռագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը ընդհանուր առմամբ անփոփոխ է մնացել, չնայած հազարամյակներ շարունակ այն արտագրել են քայքայման ենթակա նյութերի վրա։

Դա նշանակո՞ւմ է, որ արտագրելիս երբեք ոչ մի սխալ չի արվել

 Գտնվել են աստվածաշնչյան հազարավոր հին ձեռագրեր։ Դրանցից որոշներում մի շարք տարբերություններ կան, ինչը ցույց է տալիս, որ արտագրելիս սխալներ արվել են։ Սակայն այդ տարբերություններից շատերը չնչին են և չեն փոխում տեքստի իմաստը։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել են որոշ էական տարբերություններ, որոնցից մի քանիսը դեռ շատ վաղուց ակներևաբար դիտավորյալ են արվել աստվածաշնչյան պատգամը փոխելու նպատակով։ Նկատի առնենք երկու օրինակ։

  1.   1 Հովհաննես 5:7-ում Աստվածաշնչի որոշ հին թարգմանություններ հետևյալ խոսքերն են պարունակում. «Երեք են որ երկնքում վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. եւ այս երեքը մի են»։ Սակայն վստահելի ձեռագրերը հաստատում են, որ այս խոսքերը չեն եղել բնագրային տեքստում։ Դրանք ավելացվել են ավելի ուշ։ a Ուստի Աստվածաշնչի ժամանակակից վստահարժան թարգմանություններում այդ խոսքերը բացակայում են։

  2.   Աստծու անձնանունը հազարավոր անգամներ հանդիպում է աստվածաշնչյան հին ձեռագրերում։ Այդուհանդերձ, բազմաթիվ թարգմանություններում այն փոխարինված է «Տեր» կամ «Աստված» տիտղոսներով։

Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ ավելի շատ սխալներ չեն հայտնաբերվի

 Քանի որ ներկայումս հայտնաբերված շատ ձեռագրեր կան, այժմ ավելի քան երբևէ հեշտ է սխալներ գտնել։ b Ի՞նչ է բացահայտել այս փաստաթղթերի համեմատությունը Աստվածաշնչի ճշգրիտ լինելու վերաբերյալ։

  •   Մեկնաբանելով Եբրայերեն Գրությունների (սովորաբար կոչվում է Հին Կտակարան) տեքստը՝ աստվածաշնչագետ Ուիլյամ Հ. Գրինը նշել է. «Կարելի է վստահ ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտորեն չի փոխանցվել մեզ»։

  •   Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ Նոր Կտակարանի վերաբերյալ աստվածաշնչագետ Ֆ. Ֆ. Բրուսը գրել է. «Նոր Կտակարանի գրվածքների համար ավելի շատ ապացույցներ կան, քան դասական հեղինակների գրվածքներից շատերի համար, թեև ոչ մեկի մտքով չի անցնում կասկածի ենթարկել վերջիններիս վավերականությունը»։

  •   Աստվածաշնչյան ձեռագրերի նշանավոր մասնագետ Ֆրեդերիկ Քենյոնը նշել է, որ մարդը «կարող է իր ձեռքը վերցնել Աստվածաշունչը և առանց վախենալու կամ կասկածելու ասել, որ դա Աստծու ճշմարիտ Խոսքն է, որը դարերի ընթացքում սերնդեսերունդ փոխանցվել է առանց որևէ էական կորստի»։

Ուրիշ ի՞նչ պատճառներ կան վստահ լինելու, որ Աստվածաշունչը ճշգրտորեն է հասել մեզ

  •   Թե՛ հրեա, թե՛ քրիստոնյա գրագիրները պահպանել են Աստծու ժողովրդի գործած լուրջ սխալների վերաբերյալ արձանագրությունները (Թվեր 20:12; 2 Սամուել 11:2–4; Գաղատացիներ 2:11–14 c Նրանք պահպանել են նաև այն հատվածները, որոնք դատապարտում են հրեա ազգի անհնազանդությունը և ջրի երես են հանում մարդու հնարած ուսմունքները (Օսեե 4:2; Մաղաքիա 2:8, 9; Մատթեոս 23:8, 9; 1 Հովհաննես 5:21)։ Ճշգրտորեն արտագրելով այդ արձանագրությունները՝ գրագիրները փաստել են, որ վստահարժան են և որ մեծ հարգանք ունեն Աստծու սուրբ Խոսքի հանդեպ։

  •   Տրամաբանական չէ՞ մտածել, որ Աստված, որը ներշնչել է Աստվածաշնչի գրությունը, հոգ կտաներ նաև, որ այն չաղավաղվեր (Եսայիա 40:8; 1 Պետրոս 1:24, 25 d Ի վերջո, նրա նպատակն էր, որ այն օգուտներ բերեր ոչ միայն վաղեմի ժամանակներում ապրած մարդկանց, այլև այսօր՝ մեզ (1 Կորնթացիներ 10:11)։ Փաստն այն է, որ «ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15:4

  •   Հիսուսն ու իր հետևորդները մեջբերումներ են արել Եբրայերեն Գրությունների արտագրված օրինակներից՝ որևէ կասկած չունենալով այդ հին տեքստերի ճշգրտության վերաբերյալ (Ղուկաս 4:16–21; Գործեր 17:1–3

a Այդ խոսքերը չկան Սինայական ձեռագրում, Ալեքսանդրյան ձեռագրում, Վատիկանյան ձեռագիր 1209-ում, լատիներեն «Վուլգատայի» բնագրային տեքստում, ասորերեն «Փիլոքսենյան» և «Հերակլյան» թարգմանություններում, այսինքն՝ ասորերեն «Պեշիթոյում»։

b Օրինակ՝ հայտնաբերվել են Նոր Կտակարանի, կամ՝ Քրիստոնեական Հունարեն Գրությունների ավելի քան 5000 հունարեն ձեռագրեր։

c Աստվածաշունչը Աստծու ծառաներին չի ներկայացնում որպես անսխալական մարդկանց։ Այն իրատեսորեն ասում է. «Չկա մի մարդ, որ մեղք չգործի» (1 Թագավորներ 8:46

d Աստվածաշնչից հստակ երևում է, որ թեև Աստված բառ առ բառ չի թելադրել այդ գրքի ողջ բովանդակությունը, սակայն նա ներշնչել է այն գրի առնող մարդկանց, որ արձանագրեն իր մտքերը (2 Տիմոթեոս 3:16, 17; 2 Պետրոս 1:21