Անցնել բովանդակությանը

Փողը բոլոր չարիքների արմա՞տն է

Փողը բոլոր չարիքների արմա՞տն է

Աստվածաշնչի պատասխանը

 Ո՛չ։ Աստվածաշունչը չի ասում, որ փողը չարիք է, և որ այն բոլոր վատ բաների պատճառն է։ «Բոլոր չարիքների արմատը փողն է» տարածված արտահայտությունը թերի և սխալ մեջբերում է Աստվածաշնչից, ինչը մոլորության մեջ է գցում։ Իրականում Աստվածաշունչն ասում է, որ «բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է» a (1 Տիմոթեոս 6։10, «Էջմիածին» թարգմանություն, ընդգծումը մերն է)։

 Ի՞նչ է Աստվածաշունչն ասում փողի մասին

 Աստվածաշունչն ասում է, որ փողը կարող է օգտակար լինել և նույնիսկ «պաշտպանություն տալ», եթե մարդիկ իմաստությամբ տնօրինեն այն (Ժողովող 7։12)։ Բացի այդ, Սուրբ Գիրքը գովում է նրանց, ովքեր առատաձեռն են, օրինակ՝ դրամական նվերներ են տալիս (Առակներ 11։25

 Միևնույն ժամանակ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ փողը չդարձնենք մեր կյանքում ամենակարևոր բանը։ Այն ասում է. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով» (Եբրայեցիներ 13։5)։ Այս խոսքերից սովորում ենք, որ փողը կյանքում պետք է ճիշտ տեղում լինի, և որ մենք չպետք է հետամուտ լինենք հարստության։ Փոխարենը՝ պետք է ձգտենք բավարարվել այնպիսի անհրաժեշտ բաներով, ինչպիսիք են սնունդը, հագուստը և ծածկը (1 Տիմոթեոս 6։8

 Ինչո՞ւ է Աստվածաշունչը նախազգուշացնում, որ չլինենք փողասեր

 Ագահ մարդիկ հավիտենական կյանք չեն կարող ժառանգել (Եփեսացիներ 5։5)։ Պատճառներից մեկն այն է, որ ագահությունը կռապաշտության, կամ՝ կեղծ երկրպագության մի ձև է (Կողոսացիներ 3։5)։ Մեկ այլ պատճառ է այն, որ ագահ մարդիկ, ձգտելով ստանալ իրենց ուզածը, հաճախ ճիշտ սկզբունքներով չեն ապրում։ «Նա, ով շտապում է հարստություն ձեռք բերել, անմեղ չի մնա»,— ասվում է Առակներ 28։20-ում։ Հարստության տենչը նրանց գուցե դրդի այնպիսի հանցագործություն կատարելու, ինչպիսին է նենգասպառնալիքը, շորթումը, խարդախությունը, հափշտակությունը կամ սպանությունը։

 Նույնիսկ եթե փողասիրությունը չդրդի վատ վարքի, այն կարող է ուրիշ բացասական հետևանքներ ունենալ։ Աստվածաշունչն ասում է, որ «նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ» (1 Տիմոթեոս 6։9

 Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել փողի վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդներից

 Եթե բարոյական և հոգևոր արժեքները պահելու հարցում հանուն փողի զիջումների չգնանք, կունենանք ինքնահարգանք, ինչպես նաև Աստծու հավանությունն ու աջակցությունը։ Աստված հետևյալ խոստումն է տալիս բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ձգտում են հաճեցնել իրեն. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5, 6)։ Նա նաև վստահեցնում է, որ «հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա» (Առակներ 28։20

a Այս համարը թարգմանվել է նաև հետևյալ կերպ. «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է»։