Անցնել բովանդակությանը

Քրոնիկական հիվանդություն. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել

Քրոնիկական հիվանդություն. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել

Աստվածաշնչի պատասխանը

 Այո՛, Աստված հոգ է տանում իր հիվանդ ծառաների մասին։ Հավատարիմ ծառաների մասին Աստվածաշունչն ասում է. «Եհովան կօգնի նրան հիվանդության մահճում» (Սաղմոս 41։3)։ Եթե դու քրոնիկ հիվանդություն ունես, հետևյալ երեք քայլերը կարող են օգնել քեզ։

  1.   Աղոթիր զորության համար, որ պայքարես։ Դու կարող ես ստանալ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք», և այն կարող է նվազեցնել քո մտահոգությունները ու զորացնել քեզ (Փիլիպպեցիներ 4։6, 7

  2.   Դրական տրամադրվածություն պահպանիր։ Աստվածաշունչն ասում է. «Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22)։ Զարգացրու հումորի զգացումդ, քանի որ դա ոչ միայն կարող է լուսավորել խավար ժամանակները, այլև բարերար ազդեցություն թողնել քեզ վրա։

  3.   Կերտիր ապագայի հանդեպ ունեցած հույսը։ Ամուր հավատը կարող է օգնել, որ ուրախություն ունենաս՝ չնայած քրոնիկ հիվանդությանը (Հռոմեացիներ 12։12)։ Սուրբ Գիրքը կանխագուշակում է, որ գալու է ժամանակ, երբ «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ Աստված կբուժի բոլոր հիվանդությունները, ինչը ի զորու չէ անելու ժամանակակից գիտությունը։ Օրինակ՝ Աստվածաշունչը ասում է, որ մարդիկ նորից երիտասարդանալու և առողջ են լինելու. «Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ» (Հոբ 33։25

 Ուշադրություն. թեև Եհովայի վկաներն ընդունում են, որ Աստված կարող է օգնել, նրանք նաև դիմում են բժշկական օգնության, երբ վատառողջ են լինում (Մարկոս 2։17)։ Սակայն մենք կոնկրետ որևէ բուժում չենք առաջարկում, յուրաքանչյուր անհատ ինքը պետք է որոշի, թե ինչ բուժման ձև ընտրել։