Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտելիքներ, որոնք մտերմացնում են Աստծու հետ

Գիտելիքներ, որոնք մտերմացնում են Աստծու հետ

Մեր Արարիչը անդեմ ուժ չէ։ Նա հրաշալի հատկություններ ունի, որոնք գրավում են մեզ։ Նա ուզում է, որ ճանաչենք իրեն ու մտերմանանք իր հետ (Հովհաննես 17։3; Հակոբոս 4։8)։ Այդ պատճառով շատ տեղեկություններ է հայտնել իր մասին։

Մեր Ստեղծիչը անուն ունի

«Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (ՍԱՂՄՈՍ 83։18

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է։ Նա է ստեղծել ողջ տիեզերքը և բոլոր կենդանի արարածներին։ Միայն նա է արժանի երկրպագության (Հայտնություն 4։11

Եհովան սիրառատ Աստված է

«Աստված սեր է» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 4։8

Աստվածաշնչի և իր արարչագործության միջոցով Եհովան հայտնել է, թե ինչպիսի անձնավորություն է ինքը։ Սերը նրա ամենակարևոր հատկությունն է, որը բնորոշում է նրան։ Որքան շատ բան ենք սովորում Եհովայի մասին, այնքան ավելի շատ ենք սիրում նրան։

Եհովան ներող Աստված է

«Դու ներողամիտ.... Աստված ես» (ՆԵԵՄԻԱ 9։17

Եհովան գիտի, որ մեզնից ոչ ոք անթերի չէ, ուստի նա պատրաստ է ներելու մեզ։ Երբ ասում ենք նրան, որ խորապես ափսոսում ենք մեր արածի համար, և մեր ուժերից եկածն անում ենք, որ չկրկնենք սխալը, նա ներում է մեզ և չի պատժում նախկինում արած մեղքերի համար (Սաղմոս 103։12, 13

Եհովան ուզում է, որ աղոթենք իրեն

«Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին.... [Նա] կլսի նրանց օգնության կանչը» (ՍԱՂՄՈՍ 145։18, 19

Եհովան չի պահանջում, որ իրեն պաշտելիս հատուկ ծիսակատարություններ անենք կամ կրոնական առարկաներ օգտագործենք։ Նա լսում է մեր աղոթքները այնպես, ինչպես հոգատար ծնողն է լսում իր զավակին։