Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, որ Աստծու Թագավորությունը մարդկանց սրտերում է։ Ուրիշներն էլ կարծում են, թե դա համաշխարհային միասնություն ու խաղաղություն է, որը կտիրի աշխարհում մարդկանց միահամուռ ջանքերի շնորհիվ։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու.... Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր [մարդկային] թագավորություններին» (Դանիել 2։44)։ Աստծու թագավորությունը իրական կառավարություն է։

ՈՒՐԻՇ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

Ե՞րբ է գալու Աստծու Թագավորությունը

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՔ

  • Ոչ ոք չգիտի

  • Շուտով

  • Երբեք

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Երբ բարի լուրը լիարժեքորեն քարոզվի, այդ ժամանակ կգա Աստծու Թագավորությունը և վերջ կդնի ներկայիս չար աշխարհին։

ՈՒՐԻՇ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Երկրի վրա ոչ ոք չգիտի, թե կոնկրետ երբ է գալու Աստծու Թագավորությունը (Մատթեոս 24։36

  • Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ Աստծու Թագավորությունը գալու է շատ շուտով (Մատթեոս 24։3, 7, 12