Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Կամերուն

Այցելություն Կամերուն

ԲԱԿԱՆԵՐԸ, որոնք կոչվում են նաև պիգմեյներ, թերևս Կամերունի առաջին բնակիչներն էին։ Հետո 1500-ականներին Կամերուն եկան պորտուգալացիները։ Դրանից մի քանի հարյուր տարի անց ֆուլանիները՝ մահմեդականները, նվաճեցին Կամերունի հյուսիսային մասը։ Այսօր Կամերունի բնակիչների 40 տոկոսը քրիստոնեություն է դավանում, 20 տոկոսը՝ մահմեդականություն, իսկ մնացած 40 տոկոսը՝ աֆրիկյան ավանդական կրոններ։

Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն են հրատարակում բասա լեզվով, որով խոսում են Կամերունում

Նրանք, ովքեր ապրում են Կամերունի գյուղական տարածքներում, ավելի շատ են աչքի ընկնում հյուրասիրությամբ։ Այցելուներին ջերմորեն ողջունում են, տուն հրավիրում և ջուր ու կերակուր առաջարկում։ Հյուրասիրությունից չօգտվելը վիրավորական է, իսկ երբ օգտվում ես, տանտերերը անչափ շոյվում են։

Զրույցը սկսվում է բարևից և նրանց որպիսությունը հարցնելուց։ Անգամ սովորություն է հարցնել, թե կենդանիները ինչպես են։ Ջոզեֆ անունով մի բնակիչ ասում է. «Երբ հյուրը գնում է, բավական չէ միայն ցտեսություն  ասելը։ Հաճախ տանտերը ուղեկցում է հյուրին մինչև ճանապարհի կեսը՝ շարունակելով նրա հետ զրուցել։ Հետո ինչ-որ տեղ կանգ է առնում, հաջողություն մաղթում ու վերադառնում տուն։ Այն հյուրը, որը նման վերաբերմունքի չի արժանանում, կարող է վատ զգալ իրեն»։

Սովորական բան է Սանագա գետի վրա կանոե տեսնելը։ Առագաստները պատրաստում են ցանկացած կտորից, որ հասանելի է

Ընկերների հետ ճաշելիս երբեմն բոլորով նույն ափսեից են օգտվում՝ հաճախ ձեռքերով վերցնելով կերակուրը։ Կամերունում այս սովորությունը միասնության խորհրդանիշ է։ Իրականում, նման ճաշկերույթների ժամանակ առիթն օգտագործում են միավորելու այն ընկերներին, որոնց ընկերական կապը թուլացել է։ Ինչ-որ իմաստով կոլեկտիվ ճաշկերույթը մի ձև է ասելու. «Մենք հիմա խաղաղություն ունենք»։

Եհովայի վկաները՝ այս ամսագրի հրատարակիչները, Կամերունում ունեն ավելի քան 300 ժողով և անցկացնում են Աստվածաշնչի մոտ 65 000 ուսումնասիրություն