Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպե՞ս է առաջացել կյանքը

Ինչպե՞ս է առաջացել կյանքը

Ինչպե՞ս կավարտեք հետևյալ նախադասությունը։

ԿՅԱՆՔՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է ․․․․․։

  1. ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ

  2. ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՈՄԱՆՔ գուցե ասեն, որ գիտությամբ հետաքրքրված մարդիկ կընտրեն առաջին տարբերակը, իսկ կրոնասեր մարդիկ՝ երկրորդը։

Բայց միշտ չէ, որ այդպես է։

Փաստն այն է, որ բազմաթիվ կրթված մարդիկ, այդ թվում մի շարք գիտնականներ թերահավատորեն են վերաբերվում էվոլյուցիոն տեսությանը։

Օրինակ՝ Ջերարդը՝ միջատաբանության մի պրոֆեսոր, որը համալսարանում սովորել էր էվոլյուցիոն ուսմունքը, ասում է. «Քննության ժամանակ դասախոսներին տալիս էի այն պատասխանները, որ նրանք էին ուզում լսել, բայց ինքս չէի հավատում այդ ամենին»։

Ի՞նչն է պատճառը, որ անգամ գիտությամբ հետաքրքրված որոշ մարդիկ դժվարանում են ընդունել, որ կյանքն առաջացել է էվոլյուցիայի միջոցով։ Այս հարցի պատասխանը գտնելու համար քննենք երկու հարց, որ հուզում է շատ գիտնականների. 1) ինչպե՞ս է սկիզբ առել կյանքը, և 2) ինչպե՞ս են առաջացել կենդանի օրգանիզմները։