Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՉԸ ԳՈՐԾՆԱԿԱ՞Ն Է ԱՅՍՕՐ

Չհնացող արժեքներ. ինքնատիրապետում

Չհնացող արժեքներ. ինքնատիրապետում

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29։11

«Այնպիսի զգացողություն ունեմ, որ մահից եմ փրկվել»

ՕԳՈՒՏՆԵՐԸ։ Եթե ցանկանանք մեկ առ մեկ նշել ինքնատիրապետման բերած օգուտները, բազում էջեր կպահանջվեն։ Օրինակ՝ այս հատկությունը նպաստում է մեր ֆիզիկական առողջությանը։ Աստվածաշնչում ասվում է, որ «հանդարտ սիրտը կյանք [կամ՝ առողջություն] է մարմնի համար», նաև նշվում է, որ «ուրախ սիրտը բուժիչ է» (Առակներ 14։30; 17։22)։ Դրան հակառակ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, զայրացկոտ և թշնամաբար տրամադրված մարդիկ ավելի հաճախ են ունենում տարբեր առողջական խնդիրներ, հատկապես սրատնոթային հիվանդություններ։ Իսկ ինքնատիրապետում դրսևորող մարդիկ ավելի առողջ են լինում և բազմաթիվ այլ օգուտներ են ստանում։

Կասյուսը, որն այժմ երեսունն անց է, պատմում է. «Ես ագրեսիվ էի ու տաքարյուն և հաճախ էի կռիվների մեջ ընկնում։ Ինքս ինձ չէի հարգում։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Ես սովորեցի ինքնատիրապետում դրսևորել, զարգացրի խոնարհություն և դարձա ներողամիտ։ Եթե չփոխեի իմ ապրելակերպը, ի վերջո կհայտնվեի բանտում։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մահից եմ փրկվել»։

Կասյուսը սովորեց ինքնատիրապետում դրսևորել և ներողամիտ լինել