Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄՈՏ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Անո՞ւմ ես այն, ինչ Աստված ասում է

Անո՞ւմ ես այն, ինչ Աստված ասում է

«Եթե ինչ-որ բան ուզենաս, ինձ միայն իմաց տուր, ու ես ուրախությամբ կանեմ»։ Հավանաբար կվարանես նման խոսքեր ասել լիովին անծանոթ մարդու կամ պարզապես ծանոթի։ Սակայն թերևս առանց որևէ դժվարության այդպիսի խոսքեր կասես սիրելի ընկերոջդ։ Մտերիմ ընկերը հակված է դիմացինի համար անելու այն, ինչ նա իրեն ասում է։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան հաճախ անում է այն, ինչ գիտի, որ հաճելի կլինի իր երկրպագուներին։ Օրինակ՝ Դավիթ թագավորը, որը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Աստծու հետ, ասաց. «Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները.... Դրանք այնքան շատ են, որ չեմ կարող հաշվել» (Սաղմոս 40։5)։ Ավելին, Եհովան նույնիսկ անում է այն, ինչ հաճելի է նրանց, ովքեր դեռ չեն ճանաչում իրեն՝ «լիացնելով նրանց ուտելիքներով և նրանց սրտերը ուրախությամբ լցնելով» (Գործեր 14։17

Մենք ուրախությամբ ենք ինչ-որ բան անում նրանց համար, ում սիրում ու հարգում ենք

Քանի որ Եհովան ուրախությամբ անում է այն, ինչ հաճույք է պատճառում ուրիշներին, տրամաբանական է ակնկալել, որ նրանք, ովքեր ցանկանում են Աստծու ընկերը լինել, կանեն այն, ինչը նրա «սիրտը կուրախացնի» (Առակներ 27։11)։ Բայց կոնկրետ ի՞նչ կարող ես դու անել, որ հաճեցնես Աստծուն։ Աստվածաշունչը պատասխանում է. «Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբրայեցիներ 13։16)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Եհովային հաճեցնելու համար ընդամենը անհրաժեշտ է բարին գործել և ուրիշներին օգնել։

«Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն»,— ասում է Աստվածաշունչը (Եբրայեցիներ 11։6)։ Հետաքրքիր է, որ Աբրահամը կոչվեց «Եհովայի ընկերը» այն բանից հետո միայն, երբ «հավատ ընծայեց Եհովային» (Հակոբոս 2։23)։ Հիսուս Քրիստոսը նույնպես ընդգծեց, որ հարկավոր է «հավատալ Աստծուն», եթե ուզում ենք վայելել նրա օրհնությունները (Հովհաննես 14։1)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ես ձեռք բերել այնպիսի հավատ, որը Աստված ուզում է տեսնել նրանց մեջ, ում մոտեցնում է իրեն։ Կարող ես սկսել կանոնավորաբար Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, ուսումնասիրելուց։ Այդպես վարվելով՝ «նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքներ» ձեռք կբերես և կիմանաս, թե ինչպես «լիովին հաճեցնել նրան»։ Իսկ երբ ավելացնես Եհովայի մասին ճշգրիտ գիտելիքները ու կիրառես նրա արդար պահանջների մասին քո սովորածը, հավատդ կաճի, ու նա ավելի կմոտենա քեզ (Կողոսացիներ 1։9, 10