Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչպե՞ս լինել լավ ծնող

Սովորեցնո՞ւմ եք ձեր երեխային սիրել Աստծուն

Երբ ընտանիքում տիրում է սեր ու հարգանք, նման միջավայրում երեխաները ծաղկում են (Կողոսացիներ 3։14, 19)։ Լավ ծնողները սիրում են իրենց երեխաներին և գովում են նրանց, ինչպես որ Եհովան գովեց իր Որդուն (կարդա՛  Մատթեոս 3։17)։

Մեր երկնային Հայրը լսում է իր ծառաներին և հաշվի է առնում նրանց զգացմունքները։ Ուստի ծնողներն էլ, ընդօրինակելով Եհովային, պետք է լսեն, թե ինչ են ասում երեխաները (Հակոբոս 1։19)։ Նրանք պետք է հաշվի առնեն երեխաների զգացմունքները, այդ թվում նաև նրանց ասած բացասական խոսքերը (կարդա՛  Թվեր 11։11, 15)։

Ինչպե՞ս մեծացնել պատասխանատվության զգացում ունեցող երեխաներ

Որպես ծնող՝ դուք իրավունք ունեք կանոններ սահմանելու ընտանիքում (Եփեսացիներ 6։1)։ Ընդօրինակեք Աստծուն։ Նա իր սերն արտահայտեց իր զավակների հանդեպ՝ հստակ կանոններ դնելով, ինչպես նաև նշելով անհնազանդության հետևանքները (Ծննդոց 3։3)։ Սակայն Եհովան չի ստիպում մարդկանց հնազանդվել իրեն, հակառակը՝ նա սովորեցնում է, թե ինչ օգուտներ կստանան, եթե անեն այն, ինչ ճիշտ է (կարդա՛  Եսայիա 48։18, 19)։

Նպատակ դրեք օգնել ձեր երեխաներին սիրելու Աստծուն։ Այդ դեպքում նրանք խելամտորեն կվարվեն, նույնիսկ եթե դուք նրանց կողքին չլինեք։ Ինչպես որ Եհովան է իր օրինակով սովորեցնում, դուք էլ ձե՛ր օրինակով սովորեցրեք երեխաներին սիրել Աստծուն (կարդա՛  2 Օրենք 6։5–7; Եփեսացիներ 4։32; 5։1)։