Առակներ 24։1-34

24  Չար մարդկանց մի՛ նախանձիր+ և մի՛ փափագիր մտերմանալ նրանց հետ+,  որովհետև նրանց սիրտը կողոպուտի մասին է խորհում, և նրանց շուրթերը ուրիշներին չարիք անելու մասին են խոսում+։  Տունը իմաստությամբ կկառուցվի*+ և խորաթափանցությամբ կհաստատվի+։  Գիտելիքների շնորհիվ ներքին սենյակները ամեն տեսակ թանկարժեք ու հաճույք պատճառող արժեքավոր բաներով կլցվեն+։  Իմաստուն կերպով իր ուժն օգտագործողը ուժեղ մարդ է+, և գիտելիք ունեցող մարդը ամրապնդում է իր զորությունը+։  Հմուտ առաջնորդությամբ վարիր քո պատերազմը+, և խորհրդատուների շատության դեպքում փրկություն է լինում+։  Հիմարի համար իսկական իմաստությունը չափազանց բարձր է+, դարպասների մոտ նա չի բացի իր բերանը։  Ով որ ծրագրում է չարիք անել, չար գաղափարների վարպետ կկոչվի+։  Հիմարությունից բխող անառակ վարքը մեղք է+, և ծաղր անողը գարշելի է մարդկանց համար+։ 10  Եթե նեղության օրը վհատվես+, քո ուժը խղճուկ կլինի։ 11  Ազատիր նրանց, ովքեր դեպի մահ են տարվում, և օգնության հասիր նրանց, ովքեր մոտ են սպանվելուն+։ 12  Եթե ասես՝ «մենք դրա մասին չգիտեինք»+, մի՞թե սրտերը գնահատողը չի նկատի դա+, և քո հոգին քննողը մի՞թե չի իմանա+ և չի հատուցի մարդուն՝ ըստ իր գործերի+։ 13  Որդի՛ս, մեղր կեր, որովհետև այն լավ է, և քիմքիդ վրա թող խորիսխի քաղցր մեղր լինի+։ 14  Նմանապես, քո հոգու օգտի համար իմաստություն ճանաչիր+։ Եթե գտել ես այն, լավ ապագա կունենաս, և քո հույսը չի կտրվի+։ 15  Ամբարշտի նման դարանամուտ մի՛ եղիր արդարի բնակատեղի մոտ+ և մի՛ կողոպտիր նրա բնակավայրը+, 16  որովհետև եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա+, բայց ամբարիշտները փորձանքի պատճառով կսայթաքեն+։ 17  Երբ քո թշնամին ընկնի, մի՛ ուրախացիր, և երբ նա սայթաքի, թող քո սիրտը չցնծա+, 18  որ Եհովան չտեսնի դա, քանի որ նրա աչքին դա չարիք կլինի, ու նա իր բարկությունը հետ կդարձնի նրանից+։ 19  Մի՛ բորբոքվիր չարագործների դեմ և մի՛ նախանձիր ամբարիշտ մարդկանց+, 20  որովհետև չարը ապագա չի ունենա+. ամբարիշտների ճրագը կհանգչի+։ 21  Որդի՛ս, Եհովայից ու թագավորից վախեցիր+ և խռովարարների հետ մի՛ խառնվիր+, 22  որովհետև աղետը նրանց վրա հանկարծակի կգա+։ Եվ ո՞վ գիտի, թե երբ կգա խռովարարների կործանումը+։ 23  Այս խոսքերը նաև իմաստունների համար են+. «Դատաստանի ժամանակ կողմնապահություն անելը լավ չէ»+։ 24  Նա, ով ամբարշտին ասում է՝ «դու արդար ես»+, կնզովվի մարդկանց կողմից և կդատապարտվի ազգերի կողմից։ 25  Բայց նրան հանդիմանողներին բարիք կլինի+, և նրանք լավ բաներով կօրհնվեն+։ 26  Նա, ով ազնվորեն է պատասխանում, շուրթեր կհամբուրի+։ 27  Դրսի գործերդ արա և դաշտում դրանք ավարտին հասցրու+։ Դրանից հետո նաև տունդ շինիր։ 28  Առանց հիմքի մերձավորիդ դեմ վկայություն մի՛ տուր+, այլապես շուրթերովդ հիմարություն կանես+։ 29  Մի՛ ասա. «Ինչպես որ նա ինձ արեց, այնպես էլ ես եմ նրան անելու+, ամեն մեկին իր գործերի համեմատ եմ հատուցելու»+։ 30  Ես անցնում էի ծույլի+ դաշտի մոտով ու խոհեմ սիրտ չունեցող մարդու խաղողի այգու մոտով+։ 31  Տեսա, որ դրանք եղինջով էին ծածկվել+, և ամենուր մոլախոտ էր աճել, ու դրանց քարե պարիսպը քանդվել էր+։ 32  Ես նայեցի ու սրտումս դրեցի+, տեսա և ընդունեցի խրատը*+. 33  մի քիչ քուն, մի քիչ նինջ, մի քիչ ձեռքերը ծալած պառկել+, 34  և քո չքավորությունը կգա ավազակի պես, ու կարիքը՝ զինված մարդու պես+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ընտանիքը կամրանա»։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։