Գործեր 10։1-48

10  Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ մի հարյուրապետ+ Իտալական գնդից+, ինչպես այն կոչվում էր։  Նա ու իր տան բոլոր անդամները բարեպաշտ+ և աստվածավախ+ մարդիկ էին։ Նա ողորմության շատ նվերներ էր տալիս ժողովրդին+ ու անդադար աղաչանք էր անում Աստծուն+։  Օրվա մոտավորապես իններորդ ժամին*+ տեսիլքի+ մեջ նա պարզ տեսավ Աստծու հրեշտակին+, որը ներս մտավ ու ասաց նրան. «Կոռնե՛լիոս»։  Նա էլ նրան նայելով՝ վախեցած ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա պատասխանեց. «Քո աղոթքներն+ ու ողորմության նվերները վեր ելան որպես հիշատակ Աստծու առաջ+։  Այժմ մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր ոմն Սիմոնին, որը Պետրոս է կոչվում։  Այս մարդը հյուրընկալվում է Սիմոնի՝ մի կաշեգործի մոտ, որի տունը ծովի մոտ է»+։  Երբ նրա հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց իր սպասավորներից երկուսին և իրեն մշտապես ծառայություն անողների միջից մի բարեպաշտ զինվորի+  և ամեն բան նրանց պատմելով՝ ուղարկեց Հոպպե+։  Հետևյալ օրը, երբ նրանք ճանապարհին էին և մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամի* մոտերը տանիք+ բարձրացավ աղոթելու+։ 10  Բայց նա ուժեղ քաղց զգաց և ուտել ուզեց։ Մինչ կերակուր էին պատրաստում, նա տեսիլք տեսավ+, 11  և ահա երկինքը բացված+ ու մի աման, որ կտավի մեծ կտորի պես, իր չորս ծայրերից կախված, իջնում էր երկրի վրա։ 12  Նրա մեջ կային երկրի ամեն տեսակ չորքոտանի արարածներ, սողուններ ու երկնքի թռչուններ+։ 13  Եվ մի ձայն լսեց. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»+։ 14  Բայց Պետրոսն ասաց. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ ու անմաքուր բան չեմ կերել»+։ 15  Եվ դարձյալ երկրորդ անգամ ձայնն ասաց նրան. «Ինչ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր»+։ 16  Այսպես եղավ նաև երրորդ անգամ, և անմիջապես ամանը երկինք վերցվեց+։ 17  Մինչ Պետրոսը ներքուստ մեծ շփոթության մեջ էր, թե իր տեսած տեսիլքը ինչ կարող էր նշանակել, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկված մարդիկ, հարցուփորձ անելով Սիմոնի տան մասին, կանգնեցին դարպասների մոտ+։ 18  Եվ նրանք ձայն տվեցին ու հարցրին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է հյուրընկալվել։ 19  Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, ոգին+ ասաց. «Ահա երեք մարդիկ քեզ են փնտրում։ 20  Ուստի վե՛ր կաց, իջի՛ր և առանց կասկածելու նրանց հետ գնա՛, որովհետև ես եմ ուղարկել նրանց»+։ 21  Պետրոսն էլ այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ես եմ նա, որին փնտրում եք։ Ո՞րն է պատճառը, որ դուք այստեղ եք»։ 22  Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար ու աստվածավախ մարդ+, որը ամբողջ հրեա ազգի կողմից լավ վկայություն ունի+, սուրբ հրեշտակի միջոցով աստվածային հրահանգ ստացավ մարդ ուղարկել քեզ մոտ, որ դու իր տուն գաս, և որ նա լսի, ինչ որ դու ասելու ես»։ 23  Այդ ժամանակ նա ներս հրավիրեց և հյուրընկալեց նրանց։ Հաջորդ օրը նա վեր կացավ ու գնաց նրանց հետ, և եղբայրներից ոմանք էլ, որ Հոպպեից էին, նրա հետ գնացին։ 24  Մյուս օրը նա մտավ Կեսարիա։ Կոռնելիոսը, անշուշտ, սպասում էր նրանց. նա կանչել էր իր ազգականներին ու մտերիմ ընկերներին։ 25  Երբ Պետրոսը մտավ, Կոռնելիոսը դիմավորեց նրան, նրա ոտքերն ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։ 26  Բայց Պետրոսը կանգնեցրեց նրան՝ ասելով. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»+։ 27  Նրա հետ խոսելով՝ ներս մտավ ու տեսավ, որ շատ մարդ է հավաքվել, 28  և ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, թե որքան անօրինական է հրեայի համար օտարազգի մարդու հետ ընկերակցել կամ նրան մոտենալ+, մինչդեռ Աստված ինձ ցույց տվեց, որ ոչ մի մարդու չպետք է պիղծ կամ անմաքուր անվանեմ+։ 29  Դրա համար էլ ես առանց հակառակվելու եկա, երբ իմ հետևից մարդ ուղարկվեց։ Ուստի ուզում եմ հարցնել, թե ինչ պատճառով եք մարդ ուղարկել»։ 30  Կոռնելիոսն էլ պատասխանեց. «Չորս օր առաջ՝ այս ժամից հաշված իններորդ ժամին*, աղոթք էի անում իմ տանը+, երբ ահա փայլուն հանդերձներով+ մի մարդ կանգնեց իմ առաջ 31  ու ասաց. «Կոռնե՛լիոս, քո աղոթքը բարեհաճորեն լսվեց, և ողորմության քո նվերները հիշվեցին Աստծու առաջ+։ 32  Ուստի մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում+։ Այդ մարդը հյուրընկալվում է Սիմոնի՝ մի կաշեգործի տանը, որը ծովի մոտ է»+։ 33  Ես էլ իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ, և դու լավ արեցիր, որ եկար այստեղ։ Հիմա մենք բոլորս ներկա ենք Աստծու առաջ, որ լսենք այն ամենը, ինչ Եհովան հրամայել է քեզ ասել»+։ 34  Պետրոսը սկսեց խոսել. «Ես իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ+, 35  այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան+։ 36  Նա իր խոսքը ուղարկեց+ Իսրայելի որդիներին, որպեսզի նրանց բարի լուր հռչակի խաղաղության մասին+, ինչը Հիսուս Քրիստոսի միջոցով է հնարավոր. նա է բոլորի Տերը+։ 37  Դուք գիտեք, թե Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո ինչի մասին խոսվեց ամբողջ Հրեաստանով մեկ՝ սկսած Գալիլեայից+, 38  այն Հիսուսի մասին, որ Նազարեթից էր, և թե ինչպես Աստված օծեց նրան սուրբ ոգով+ ու զորությամբ, և նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով նրանց, ովքեր հարստահարված էին Բանսարկուի կողմից+, որովհետև Աստված նրա հետ էր+։ 39  Եվ մենք վկա ենք այն ամենին, որ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, իսկ նրանք, ցցից կախելով, սպանեցին նրան+։ 40  Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց և թույլ տվեց, որ հայտնվի+ 41  ոչ թե բոլոր մարդկանց, այլ վկաներին, որ նախապես նշանակված էին Աստծու կողմից+, մեզ, որ կերանք ու խմեցինք նրա հետ+՝ նրա հարություն առնելուց հետո։ 42  Նա նաև պատվիրեց մեզ, որ ժողովրդին քարոզենք+ ու հիմնովին վկայություն տանք, որ նա է ողջերի ու մահացածների դատավորը, որ սահմանված է Աստծու կողմից+։ 43  Նրա մասին են վկայում բոլոր մարգարեները+՝ ասելով, որ ամեն նրան հավատացողը նրա անվան միջոցով մեղքերի ներում կստանա»+։ 44  Մինչ Պետրոսը խոսում էր այս բաների մասին, սուրբ ոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր լսում էին այս խոսքը+։ 45  Եվ թլփատվածներից այն հավատարիմները, որ եկել էին Պետրոսի հետ, ապշեցին, քանի որ սուրբ ոգու ձրի պարգևը թափվում էր նաև այլազգի մարդկանց վրա+։ 46  Նրանք լսում էին, թե ինչպես են լեզուներով խոսում և Աստծուն մեծարում+։ Այդ ժամանակ Պետրոսն ասաց. 47  «Ո՞վ կարող է արգելել, որ ջրում մկրտվեն+ այս մարդիկ, ովքեր մեզ նման սուրբ ոգին ստացան»։ 48  Եվ նրանց պատվիրեց, որ Հիսուս Քրիստոսի անունով մկրտվեն+։ Այդ ժամանակ նրանք խնդրեցին, որ մի քանի օր այնտեղ մնա։

Ծանոթագրություններ

Արևածագից հաշված՝ մոտ ժ. 15։00։
Արևածագից հաշված՝ մոտ կեսօրվա ժ. 12։00։
Տե՛ս 10։3-ի ծնթ.։