Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 148

Եհովան մեր Ազատարարն է

Եհովան մեր Ազատարարն է

(2 Սամուել 22։1–8)

  1. 1. Եհո՛վա, արարել ես աստղազարդ երկինք,

    Վսեմ, ճերմակ լեռներ,

    Ծովի ծփան ալիք։

    Ի՜նչ բարձր ես կուռքերից դու, միա՛կ Ստեղծիչ,

    Մեր Փրկի՛չ։

    Դու ապավեն ես, Տե՛ր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, Ամրո՛ց, Պաշտպա՛ն, զորավո՛ր Վեմ,

    Փրկում ես մարդկանց՝ ողջ սրտով քեզ նվիրված։

    Քո մասին ենք պատմում ամենուր,

    Ո՛վ մեր Ասպար,

    Հռչակում ենք անունը քո սուրբ,

    Ազատարա՛ր։

  2. 2. Մահվան որոգայթներն են դուրս եկել իմ դեմ.

    Լսիր քո տաճարից

    Եվ ինձ փրկիր, իմ Վե՛մ։

    Խնդրում եմ քեզ, Եհո՛վա, տուր զորություն,

    Քաջություն,

    Ինձ ազատիր Չարից։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, Ամրո՛ց, Պաշտպա՛ն, զորավո՛ր Վեմ,

    Փրկում ես մարդկանց՝ ողջ սրտով քեզ նվիրված։

    Քո մասին ենք պատմում ամենուր,

    Ո՛վ մեր Ասպար,

    Հռչակում ենք անունը քո սուրբ,

    Ազատարա՛ր։

  3. 3. Երբ ձայնդ որոտի պես

    Երկնքից թնդա,

    Ոսոխը կդողա,

    Ծառան քո կցնծա։

    Հա՛յր, կդառնաս դու այն, ինչ կկամենաս,

    Որ մնաս

    Միշտ մեր կողքին, Արքա՛։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, Ամրո՛ց, Պաշտպա՛ն, զորավո՛ր Վեմ,

    Փրկում ես մարդկանց՝ ողջ սրտով քեզ նվիրված։

    Քո մասին ենք պատմում ամենուր,

    Ո՛վ մեր Ասպար,

    Հռչակում ենք անունը քո սուրբ,

    Ազատարա՛ր։

(Տես նաև Սաղ. 18։1, 2; 144։1, 2)