Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 28

Լինենք Եհովայի ընկերը

Լինենք Եհովայի ընկերը

(Սաղմոս 15)

  1. 1. Ո՞վ է կարող, Աստվա՛ծ,

    Քո վրանում ապրել։

    Ո՞վ է կարող ընկերդ լինել

    Ու քեզ լավ ճանաչել։

    Նա, ով սիրում է քեզ,

    Խոսքն է քո ընդունում,

    Ով հնազանդ է ու նվիրված,

    Միշտ է արդար վարվում։

  2. 2. Ո՞վ է կարող, Բարձրյա՛լ,

    Մոտ գալ քո սուրբ գահին։

    Ո՞վ է կարող քեզ ուրախացնել,

    Փառք տալ ամեն պահի։

    Նա, ով ազնիվ սրտով

    Քեզ է միշտ ենթարկվում,

    Ճշմարտախոս է, հավատարիմ,

    Սիրտն է քո հաճեցնում։

  3. 3. Հոգսն ենք վրադ գցում,

    Քեզ աղոթում, Աստվա՛ծ։

    Դու մեզ ձգում ես քո մեծ սիրով

    Ու հոգ տանում սրտանց։

    Քեզ հետ մտերմանալ

    Միշտ ենք մենք փափագում։

    Դու մեր Ընկերն ես ամենալավ.

    Քեզ ենք մենք վստահում։