Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 43

Շնորհակալական աղոթք

Շնորհակալական աղոթք

(Սաղմոս 95։2)

  1. 1. Ո՛վ Տեր Եհովա, անչափ շնորհակալ ենք.

    Հա՛յր ողորմած, մեր աղոթքն ես լսում։

    Քեզ միշտ գովում ենք. դու Ամենակալ ես։

    Մեր Ապավենն ես. մեզ հոգ ես տանում։

    Մեր սխալներն են փաստում՝ անկատար ենք։

    Ա՜խ, ի՜նչ տկար ենք. խնդրում ենք, ներիր։

    Դու մեզ փրկել ես. քեզ երախտապարտ ենք։

    Հող ենք. հիշում ես, մեր Մե՛ծ Օրենսդիր։

  2. 2. Խոր ծովերից էլ խորունկ է քո սերը.

    Թույլ ես տվել՝ մոտենանք սուրբ գահիդ։

    Սովորեցրու քո արդար ուղիները՝

    Քեզ տանք մեր սիրտը, լսենք մեղմ ձայնիդ։

    Երախտապարտ ենք՝ ոգիդ մեզ օգնում է,

    Որ մենք խոսենք համարձակ ու վստահ։

    Ո՛վ Տեր, այնքա՜ն երջանիկ ենք, ցնծում ենք։

    Փա՛ռք ու պատի՛վ քեզ, չքնա՛ղ մեր Արքա։