Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 51

Մենք Աստծուն ենք նվիրվել

Մենք Աստծուն ենք նվիրվել

(Մատթեոս 16։24)

  1. 1. Եհովա Աստված մեզ մոտեցրեց իր Որդուն.

    Նրա հետքերին ենք հետևում։

    Հոր գահից շողաց վառ լույս,

    Պարգևեց անգին մի հույս։

    Մեր հավատն ամուր դարձավ.

    Մեր անձը մենք ուրացանք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Այո՛, մենք Աստծուն ենք նվիրվել ողջ հոգով։

    Հրճվում ենք Յահով ու նրա Որդով։

  2. 2. Աստծուն աղոթել ենք ջերմագին և ասել.

    «Ուզում ենք հավետ քեզ հաճեցնել»։

    Ի՜նչ ուրախ է սիրտը մեր.

    Ծառայում ենք անվեհեր։

    Անունով ենք Հոր կոչվում,

    Նրան սրտանց գովերգում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Այո՛, մենք Աստծուն ենք նվիրվել ողջ հոգով։

    Հրճվում ենք Յահով ու նրա Որդով։