Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 8

Եհովան մեր ապավենն է

Եհովան մեր ապավենն է

(Սաղմոս 91)

  1. 1. Եհո՛վա, Ապավե՛ն մեր,

    Պատվա՛ր, հզո՛ր Վահան,

    Թող միշտ քո հովանու տակ

    Մնանք, մեր Ապաստա՛ն։

    Փրկում ես քեզ պաշտող մարդկանց,

    Քո ձեռքն ամուր տալիս նրանց։

    Եհո՛վա, մեր Ամրոցն ես.

    Նվիրված ես դու հավիտյան։

  2. 2. Անգամ երբ հազարները

    Ընկնեն հենց մեր կողքին,

    Հեզերն ու արդարները

    Պիտի հուսան Յահին։

    Թող վախը մեր սրտից վանենք,

    Աստծու գրկում անդորր գտնենք։

    Չարիքը չի հասնի մեզ.

    Թող կառչած մնանք Բարձրյալին։

  3. 3. Թույլ չի տա Հայր Եհովան,

    Որ մենք ծուղակն ընկնենք։

    Նետերը չեն խոցի մեզ.

    Երբեք չսարսափենք։

    Կառնի մեզ իր թևի տակ նա.

    Լինենք խիզախ, քայլենք վստահ։

    Աստված մեր ապավենն է.

    Թող նրա մոտ միշտ բնակվենք։