ԵՐԳ 98
Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված
-
1. Խոսքն Աստծու շողշողում է վառ.
Լույս է մութ կյանքում՝ անմար։
Խավարից ով իրեն զատի,
Ճշմարտությամբ նա կազատվի։
-
2. Մեր Աստծու զորավոր Խոսքում
Խորհուրդներ կան իմաստուն։
Այն ճրագ է ոտքի համար.
Ցույց է տալիս ճամփան արդար։
-
3. Մենք տեսնում ենք Հոր սերն անհուն.
Սուրբ Գրքից է ճառագում։
Թող այդ գանձն ամեն օր կարդանք
Եվ ճիշտ ուղով հավետ գնանք։
(Տես նաև Սաղ. 119։105; Առակ. 4։13)