Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Աննախադեպ բարձր ջերմաստիճան ողջ աշխարհում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Աննախադեպ բարձր ջերմաստիճան ողջ աշխարհում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 2022 թ. հուլիսին ամբողջ աշխարհում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել:

  •   «Այս ամիս արդեն երկրորդ անգամ է՝ Չինաստանի իշխանությունները զգուշացնում են մարդկանց, որ գրեթե 70 քաղաքներում վտանգավոր բարձր ջերմաստիճան է լինելու» (Հուլիսի 25, 2022, «CNN Wire Service»)։

  •   «Ջերմաստիճանի բարձրացման պատճառով ողջ Եվրոպայում մոլեգնում են անտառային հրդեհները» (Հուլիսի 17, 2022, «The Guardian»)։

  •   «Կիրակի օրը Միացյալ Նահանգների շատ քաղաքներում աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Ջերմային ալիքները տարածվել են երկրի արևելքում և հարավային ու միջին արևմտյան շրջանների որոշ հատվածներում» (Հուլիսի 24, 2022, «The New York Times»)։

 Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Արդյո՞ք երկրագունդը կյանքի համար անպիտան կդառնա։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Աստվածաշնչում կանխագուշակվա՞ծ է ջերմաստիճանի բարձրացման մասին

 Այո՛։ Ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը համապատասխանում է մեր օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեություններին։ Օրինակ՝ Հիսուսն ասաց, որ «ահազդու երևույթներ» կամ «ահավոր բաներ կլինեն» (Ղուկաս 21։11; «Արարատ» թարգմանություն)։ Ջերմաստիճանի բարձրացումը ստիպել է շատերին անհանգստանալ, որ շուտով մարդու գործունեության հետևանքով Երկիր մոլորակի վրա այլևս ապրել հնարավոր չի լինի։

Արդյո՞ք երկիրը կդառնա ապրելու համար անպիտան

 Ո՛չ։ Աստված երկիրը ստեղծել է որպես մարդկանց համար մշտական բնակավայր (Սաղմոս 115։16; Ժողովող 1։4)։ Աստված թույլ չի տա, որ մարդիկ կործանեն երկիրը։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18

 Ահա երկու մարգարեություններ, որոնք ցույց են տալիս, թե Աստված էլ ինչեր է խոստացել անել Երկիր մոլորակի համար։

  •   «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1)։ Աստված թույլ չի տա, որ երկիրը դառնա ապրելու համար անպիտան մի անապատ։ Նա «կբուժի» Երկիր մոլորակի վնասվածքները։

  •   «Երկրի հանդեպ քո հոգածությունն ես ցույց տալիս, որ լիացնես այն» (Սաղմոս 65։9)։ Աստված երկիրը դրախտի է վերածելու։

 Կլիմայական փոփոխությունների և աստվածաշնչյան մարգարեությունների միջև եղած կապը տեսնելու համար կարդացեք «Կլիմայական փոփոխություններն ու մեր ապագան։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը» հոդվածը։

 Երկիր մոլորակի և շրջակա միջավայրի վերականգնման հետ կապված հավելյալ աստվածաշնչյան խոստումների մասին իմանալու համար կարդացեք «Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը» հոդվածը։