Անցնել բովանդակությանը

Ֆիլիպինների մասնաճյուղի նկարների ալբոմ 2 (2015 թ. հունիս —2016 թ. հունիս)

Ֆիլիպինների մասնաճյուղի նկարների ալբոմ 2 (2015 թ. հունիս —2016 թ. հունիս)

Ֆիլիպիններում Եհովայի վկաները ավարտին են հասցրել Կեսոն Սիթիում գտնվող իրենց մասնաճյուղի վերանորոգման աշխատանքները։ Այս ալբոմում կարող եք տեսնել, թե 2015 թ. հունիսից մինչև 2016 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ինչ գործեր են արվել, և թե ինչպես են կամավորները աջակցել այդ գործերին։ Մի քանի ամիս անց վերանորոգված շենքերը պատրաստ էին շահագործման համար։ Դրանք նվիրվեցին 2017 թ. փետրվարին։

Ֆիլիպինների մասնաճյուղի վերջնական տեսքը։ Այն շենքերն ու շինությունները, որոնք կառուցվել կամ վերանորոգվել են։

  • Շենք 4 (բնակելի)

  • Շենք 5 (ձայնագրման/տեսագրման, ծառայողական բաժիններ)

  • Շենք 6 (լանդշաֆտային դիզայն, ավտովերանորոգում, զոդում)

  • Շենք 7 (համակարգչային բաժին, նախագծման/շինարարության տեղի բաժին, տեխսպասարկման, առաքման, թարգմանչական բաժիններ)

Հունիսի 15, 2015—Կեսոն Սիթիի շինհրապարակ

Բետոն թափողները կաղապարամած են պատրաստում 1-ին, 5-րդ և 7-րդ շենքերը իրար միացնող անցումի համար։

Հունիսի 15, 2015—Շենք 5

Նախքան նախագիծը կյանքի կոչելը արհեստավորները ուսումնասիրում են նախագծման/շինարարության տարածաշրջանային (Ասիա/խաղաղօվկիանոսյան երկրներ) բաժնի կողմից պատրաստված գծագրերը։ 2016 թ. մարտին այդ բաժինը Ավստրալիայից տեղափոխվեց Ֆիլիպինների մասնաճյուղ։

Հունիսի 23, 2015—Կեսոն Սիթիի շինհրապարակ

Էքսկավատորը քանդում է բետոնե ճանապարհը, որպեսզի այնտեղ խրամուղիներ փորվեն։ Այդ խրամուղիներում կանցկացվեն սառեցված ջրի նոր խողովակներ կենտրոնացված օդափոխման համակարգի համար։

Հուլիսի 20, 2015—Կեսոն Սիթիի շինհրապարակ

Միացյալ Նահանգներից եկած ամուսնական զույգը պատրաստվում է անցումի համար բազրիքներ զոդել։

Հուլիսի 20, 2015—Կեսոն Սիթիի շինհրապարակ

Աշխատողները թաղում են 4-րդ և 5-րդ շենքերի միջև անցնող սառեցված ջրի խողովակները։

Սեպտեմբերի 18, 2015—Շենք 5

Արհեստավորը պատուհանագոգ տեղադրելիս օգտագործում է դակիչ-ատրճանակ։

Սեպտեմբերի 18, 2015—Շենք 5

Աշխատողը կպցնում է գորգի սալիկները։ 5-րդ շենքի երկրորդ հարկը, որտեղ հիմնականում ձայնագրման/տեսագրման բաժինն է, աղմուկը նվազեցնելու նպատակով ամբողջությամբ ծածկել են գորգով։

Հոկտեմբերի 22, 2015—Շենք 5

Ներկարարները ջերմամեկուսիչ ներկ են քսում գրասենյակային շենքի արտաքին պատերին։ Այս ներկը անդրադարձնում է արևի ճառագայթները, ինչի շնորհիվ շենքի ներսում պահպանվում է զով ջերմաստիճանը, և նվազում են էլեկտրաէներգիայի ծախսերը։

Փետրվարի 10, 2016—Շենք 4

Բետոն թափողը հանում է ցանկապատ կառուցելու համար տեղադրված կաղապարամածը։ Երկհարկանի 4-րդ շենքում բնակվում են աստվածաշնչյան տարբեր դպրոցներում սովորող ուսանողները։

Փետրվարի 10, 2016—Շենք 4

Ջեռուցման, օդափոխության և օդորակման թիմի անդամներից մեկը մեկուսացնում է սառեցված ջրի խողովակները։ Մեկուսացման շնորհիվ ավելի արդյունավետ է դառնում սառեցված ջրի համակարգի աշխատանքը, և նվազում է կոնդենսատի գոյացումը։

Փետրվարի 16, 2016—Շենք 4

Ավստրալիայից եկած մասնագետը էլեկտրական վահանակում ստուգում է ավտոմատ անջատիչներից մեկը։ 100-ից ավելի հմուտ վարպետներ էին այլ երկրներից հրավիրվել Ֆիլիպիններ՝ աջակցելու համար վերանորոգման աշխատանքներին։