Անցնել բովանդակությանը

Կա՞ն ֆիլմեր, գրքեր կամ երգեր, որ արգելքի տակ են Եհովայի վկաների համար

Կա՞ն ֆիլմեր, գրքեր կամ երգեր, որ արգելքի տակ են Եհովայի վկաների համար

 Ոչ։ Մեր կազմակերպությունը չի քննում կոնկրետ ֆիլմեր, գրքեր կամ երգեր՝ սահմանելու համար, թե որոնցից պետք է հեռու մնան Եհովայի վկաները։ Պատճառները հետևյալն են՝

  Աստվածաշունչը հորդորում է, որ յուրաքանչյուր ոք մարզի իր «ըմբռնողականությունը»՝ որոշելու համար, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ (Եբրայեցիներ 5:14

  Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնք օգնում են քրիստոնյային կողմնորոշվել ժամանց ընտրելիս։ a Կյանքում տարբեր հարցերի հետ կապված մեր նպատակն է շարունակ «հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5:10

  Աստվածաշնչի համաձայն՝ ընտանիքի գլուխը որոշակի իշխանություն ունի և կարող է արգելել իր ընտանիքի անդամներին կոնկրետ որոշ բաներ դիտել, կարդալ կամ լսել (1 Կորնթացիներ 11:3; Եփեսացիներ 6:1–4)։ Սակայն ընտանիքից դուրս՝ Վկաների համար, ոչ ոք իրավասու չէ սահմանելու, որ կոնկրետ ֆիլմեր, գրքեր կամ երգեր անընդունելի են (Գաղատացիներ 6:5

a Օրինակ՝ Աստվածաշունչը դատապարտում է ցանկացած բան, որ ոգեհարցություն, սեռական անբարոյություն կամ բռնություն է հրահրում (2 Օրենք 18:10–13; Եփեսացիներ 5:3; Կողոսացիներ 3:8