Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ են Եհովայի վկաները գնում տնից տուն

Ինչո՞ւ են Եհովայի վկաները գնում տնից տուն

 Հիսուսն ասաց իր հետևորդներին «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթեոս 28:19, 20)։ Երբ նա իր առաջին աշակերտներին ուղարկեց քարոզելու, ասաց, որ գնան մարդկանց տուն (Մատթեոս 10:7, 11–13)։ Հիսուսի մահից հետո առաջին դարում ապրող քրիստոնյաները շարունակեցին քարոզել «թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գործեր 5:42; 20:20)։ Մենք հետևում ենք այս վաղ քրիստոնյաների օրինակին և նույնպես կարծում ենք, որ տնից տուն գնալը մարդկանց հանդիպելու լավ միջոց է։