Անցնել բովանդակությանը

2023 թ. «Համբերատար եղեք» համաժողովի պատվիրակները՝ Օլդ Հարբորում, Ջամայկա (ձախ կողմում) և Պիտսբուրգում, Փենսիլվանիա, ԱՄՆ (աջ կողմում)։ Առաջին պլանում՝ կրեոլով (Ջամայկա) և փենսիլվանական գերմաներենով ծրագրերը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմության մեջ առաջին անգամ համաժողովներ են անցկացվել կրեոլով (Ջամայկա) և փենսիլվանական գերմաներենով

Պատմության մեջ առաջին անգամ համաժողովներ են անցկացվել կրեոլով (Ջամայկա) և փենսիլվանական գերմաներենով

2023 թ. հուլիսին՝ պատմության մեջ առաջին անգամ, երկար սպասված տարածաշրջանային համաժողովներ անցկացվեցին կրեոլով (Ջամայկա) և փենսիլվանական գերմաներենով։ Շուրջ 2 000 ներկաներ էին հավաքվել վայելելու «Համբերատար եղեք» խորագրով համաժողովը իրենց մայրենի լեզվով։

Կրեոլ (Ջամայկա)

Կրեոլ (Ջամայկա) լեզվով խոսող քույրերը ներկաներին ողջունում են «Բարի գալուստ» պաստառով

Ջամայկայի պետական լեզուն անգլերենն է։ Սակայն կղզիների բնակիչների մեծ մասը խոսում է կրեոլ (Ջամայկա) լեզվով։ Համաժողովին ներկա գտնվելու համար շուրջ 1 700 հոգի էր ժամանել Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Ծրագիրը տեղի ունեցավ 2023 թ. հուլիսի 14-16-ը Ջամայկայի Օլդ Հարբոր քաղաքի «Մարլի» տեխնոլոգիական այգում: Մկրտվեց 12 հոգի։

Կրեոլ (Ջամայկա) լեզվով խոսող մեր եղբայրներն ու քույրերը անչափ ուրախացան, որ առաջին անգամ իրենց մայրենի լեզվով համաժողով տեղի ունեցավ։ Քույր Թենեշա Գորդոնը ասաց. «Երբ ծրագիրը սկսվեց և եղբայրը բեմից Ջամայկայի կրեոլով ողջունեց բոլորիս, աչքերս արցունքով լցվեցին։ Ականջներիս չէի հավատում։ Ես չէի ուզում, որ ծրագիրը ավարտվի»։

Փենսիլվանական գերմաներեն, ԱՄՆ

Համաժողովի պատվիրակները՝ «Բարի գալուստ փենսիլվանական գերմաներենով առաջին տարածաշրջանային համաժողով» պաստառով

Կանադայում և ԱՄՆ-ում մոտ 400 000 մարդ է խոսում փենսիլվանական գերմաներենով։ Գերմաներենի այս բարբառով հատկապես խոսում են ամիշների և մենոնիտների գյուղական համայնքներում: Փենսիլվանական գերմաներենով գործող հինգ ժողովների և մեկ խմբի եղբայրներն ու քույրերը մի քանի նահանգներից մեկնեցին մասնակցելու համաժողովին։ 2023 թ. հուլիսի 7-9-ը Պիտսբուրգի (Փենսիլվանիա, ԱՄՆ) «Կորաոպոլիս» համաժողովների սրահում անցկացված ծրագրին ներկա եղավ ավելի քան 200 հոգի։

Եղբայր Դեյվիդ Միլերը խոսում է փենսիլվանական գերմաներենով։ Ավելի քան 25 տարի առաջ նա սկսեց Եհովայի վկաների օգնությամբ անգլերենով Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ժամանակ նա չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր փենսիլվանական գերմաներենով ժողովներ կգործեն, ուր մնաց՝ մի ամբողջ համաժողով կանցկացվի իր մայրենի լեզվով։ Նա ասաց. «Հրաշալի էր։ Ես տարված էի ծրագրով։ Քանի որ այն իմ մայրենի լեզվով էր, անմիջապես սրտիս էր հասնում»։

Ուրախ ենք մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր ներկա գտնվեցին այս պատմական համաժողովներին։ Շնորհակալ ենք Եհովային, ով միավորում է մեզ և ճշմարտության մաքուր լեզուն մատչելի է դարձնում բոլորին (Սոփոնիա 3։9