Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Մահ

Մահ

Որտե՞ղ են գտնվում մահացածները

«Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3։19

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Ոմանք մտածում են, թե մահից հետո գնալու են երկինք, դժոխք կամ քավարան։ Ուրիշներն էլ կարծում են, թե կրկին ծնվելու են մեկ այլ մարմնով։ Իսկ նրանք, ովքեր մերժում են կրոնական գաղափարները, համոզված են, որ մահով վերջ է դրվում կյանքին։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Ժողովող 9։10-ում նշվում է. «Գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»։ Աստվածաշունչը նաև հայտնում է, թե ինչ է լինում մահից հետո. «Բոլորը մեկ տեղ են գնում։ Բոլորը հողից են առաջ եկել, և բոլորը դեպի հողն են վերադառնում» (Ժողովող 3։20

 Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները

«Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։4

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերին սովորեցրել են, որ հետմահու կյանքը կախված է այն բանից, թե մարդն ինչ է արել երկրի վրա ապրած ժամանակ։ Եթե նա լավ գործեր է արել, ապա հավիտյան երանություն կվայելի, իսկ եթե վատ գործեր է արել, կարժանանա հավիտենական տանջանքների։ Ուրիշներն էլ ասում են, որ մահից հետո մարդը նախ պետք է մաքրվի մեղքերից, և հետո միայն նրան թույլ կտրվի ներկայանալ Աստծու առաջ։ Իսկ ով չի մաքրվի, հավիտյան կզրկվի այդ երանությունից։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Մահացածները ո՛չ ուրախանում են, ո՛չ էլ տանջվում։ Նրանք անգիտակից վիճակում են, հետևաբար, ոչինչ չեն զգում և չեն կարող օգնել կամ վնասել ողջերին։ Ժողովող 9։5, 6 համարներում ասվում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում.... Բացի դրանից, նրանց սերը, նրանց ատելությունն ու նրանց նախանձն արդեն կորել են, և նրանք այլևս բաժին չեն ունենա որևէ բանում, որ արվում է արեգակի տակ»։

Կա՞ որևէ հույս մահացածների համար

«Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի։ Հարկադիր աշխատանքիս բոլոր օրերում պիտի սպասեմ, մինչև որ իմ ազատումը գա» (Հոբ 14։14

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերը հավատում են, որ եթե որոշվեց, որ մարդը գնալու է դժոխք, ապա նրա համար այլևս լավ բանի հույս չկա. նա պետք է հավիտյան տանջվի այնտեղ։ Իսկ նրանք, ովքեր քավարանում են, երկնային երանությունը կվայելեն միայն այն դեպքում, եթե նրանց մեղքերը կրակով մաքրվեն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստծու Որդին հարություն կտա, կամ՝ կյանքի կվերադարձնի մահացածներին, որ նրանք ապրեն երկրի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։26, 28, 29)։ Մարդու գործերի հիման վրա կորոշվի՝ նա կստանա՞ հավիտենական կյանք, թե՞ ոչ *։

^ պարբ. 14 Հարության մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։