Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Սովորենք Աստծու Խոսքից

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և այն օգնում է քեզ այդ հարցերի պատասխանները գտնելու հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

1. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը։

Ի տարբերություն մարդկանց՝ Հիսուսը նախքան երկրի վրա ծնվելը ապրել է երկնքում որպես ոգեղեն էակ (Հովհաննես 8։23)։ Նա Աստծու առաջին ստեղծագործությունն է։ Հիսուսն օգնել է իր Հորը արարելու մյուս բոլոր բաները։ Նա միակն է, ում Եհովան անձամբ է ստեղծել, ուստի կոչվում է Աստծու «միածին» Որդի։ Քանի որ Հիսուսն Աստծու Խոսնակն էր, հետևաբար կոչվում է նաև «Խոսք» (Հովհաննես 1։1–3, 14; կարդա՛ Առակներ 8։22, 23, 30; Կողոսացիներ 1։15, 16

2. Ինչո՞ւ Հիսուսը երկիր եկավ։

Աստված ուղարկեց իր Որդուն երկիր՝ նրա կյանքը երկնքից փոխադրելով Մարիամ անունով մի հրեա կույսի արգանդը։ Այդպիսով՝ Հիսուսը չունեցավ երկրային հայր (Ղուկաս 1։30–35)։ Նրա նպատակն էր՝ 1) սովորեցնել ճշմարտությունը Աստծու մասին, 2) օրինակ թողնել Աստծու կամքը կատարելու հարցում և 3) իր կատարյալ կյանքը տալ որպես «փրկանք» (կարդա՛ Մատթեոս 20։28; Հովհաննես 18։37

3. Ինչո՞ւ մենք փրկանքի կարիք ունենք։

Փրկանքը այն գինն է, որը վճարվում է ինչ-որ մեկին գերությունից ազատելու համար։ Ծերությունն ու մահը չէին մտնում Աստծու՝ մարդկության առնչությամբ ունեցած սկզբնական նպատակի մեջ։ Որտեղի՞ց գիտենք։ Աստված ասաց առաջին մարդուն՝ Ադամին, որ եթե նա անհնազանդություն դրսևորի, մի բան, որն Աստվածաշունչը մեղք է համարում, կմահանա։ Սակայն եթե Ադամը մեղք չգործեր, երբեք չէր մահանա։ Չնայած որ նա ապրեց մի քանի դար, սակայն մահացավ Աստծու աչքում հենց այն օրը, երբ չհնազանդվեց նրան (Ծննդոց 2։16, 17; 5։5)։ Ադամը իր սերունդներին փոխանցեց մեղքը և դրա պատիժը՝ մահը։ Այդպիսով մահը «մտավ» աշխարհ առաջին մարդու միջոցով։ Ահա թե ինչու մենք փրկանքի կարիք ունենք (կարդա՛ Հռոմեացիներ 5։12; 6։23

 4. Ինչո՞ւ Հիսուսը մահացավ։

Ո՞վ կարող էր վճարել փրկանքը մեզ մահից ազատելու համար։ Երբ մահանում ենք, մենք վճարում ենք միայն մեր մեղքերի դիմաց և ոչ թե ուրիշների, քանի որ ոչ մի անկատար մարդ չի կարող դա անել (կարդա՛ Սաղմոս 49։7–9

Հիսուսը անկատարություն չէր ժառանգել, ուստի նա մահացավ ոչ թե իր մեղքերի պատճառով, այլ ուրիշների մեղքերը քավելու համար։ Աստված ուղարկեց իր Որդուն, որպեսզի վերջինս մահանա մեզ համար. դրանով նա արտահայտեց իր անզուգական սերը մարդկության հանդեպ։ Հիսուսը նույնպես ցույց տվեց, որ սիրում է մեզ՝ հնազանդվելով իր Հորը և իր կյանքը տալով մեր մեղքերի համար (կարդա՛ Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։18, 19

5. Ի՞նչ է Հիսուսն անում այժմ։

Բուժելով հիվանդներին, հարություն տալով մահացածներին և ազատելով մարդկանց մեղքից ու մահից՝ Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է նա ապագայում անելու բոլոր հնազանդ մարդկանց համար (Ղուկաս 18։35–42; Հովհաննես 5։28, 29)։ Հիսուսի մահից հետո Աստված հարություն տվեց նրան որպես ոգեղեն անձնավորության (1 Պետրոս 3։18)։ Այնուհետև Աստծու Որդին նստեց Հոր աջ կողմում և սպասեց մինչև որ իրեն իշխանություն տրվի կառավարելու որպես Թագավոր ամբողջ երկրի վրա (Եբրայեցիներ 10։12,13)։ Այժմ Հիսուսն իշխում է երկնքում, իսկ իր հետևորդները աշխարհով մեկ հռչակում են բարի լուրը (կարդա՛ Դանիել 7։13, 14; Մատթեոս 24։14

Շուտով Թագավոր Հիսուսը գործի կդնի իր զորությունը, որպեսզի վերջ դնի տառապանքին և նրանց, ովքեր տառապանք են պատճառում։ Իսկ միլիոնավոր մարդիկ, ովքեր հավատ են դրսևորում Հիսուսի հանդեպ և հնազանդվում են նրան, կվայելեն կյանքը դրախտ երկրի վրա (կարդա՛ Սաղմոս 37։9–11

Միլիոնավոր մարդիկ, ովքեր հավատ են դրսևորում Հիսուսի հանդեպ և հնազանդվում են նրան, կվայելեն կյանքը դրախտ երկրի վրա