Սաղմոս 37։1-40

Դավթի սաղմոսը։ א [Ա՛լեֆ] 37  Մի՛ բորբոքվիր չարագործների պատճառով+,Մի՛ նախանձիր անարդարությամբ վարվողներին+,   Որովհետև նրանք շուտով կչորանան խոտի պես+Եվ դալար խոտի նման կթառամեն+։ ב [Բեթ]   Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա+,Բնակվիր երկրի վրա և հավատարմությամբ գործիր+։   Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ+,Եվ նա կկատարի քո սրտի խնդրանքները+։ ג [Գի՛մել]   Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը+,Վստահի՛ր նրան+, և նա կկատարի+։   Նա լույսի պես ակնհայտ կդարձնի քո արդարությունը+Եվ քո արդարադատությունը՝ կեսօրվա պես+։ ד [Դա՛լեթ]   Լռություն պահպանիր Եհովայի առաջ+Եվ փափագով նրան սպասիր+։Մի՛ բորբոքվիր իր ճանապարհը հաջողությամբ գնացողի դեմ+,Այն մարդու դեմ, որն իր մտադրություններն է իրականացնում+։ ה [Հե]   Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր+,Մի՛ բորբոքվիր, որպեսզի դու էլ չարիք չգործես+,   Որովհետև չարագործները կկործանվեն+,Իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն+։ ו [Վավ] 10  Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի+,Կնայես նրա տեղին, և նա չկա+։ 11  Սակայն հեզերը կժառանգեն երկիրը+Եվ անսահման կուրախանան խաղաղության առատությամբ+։ ז [Զային] 12  Ամբարիշտը արդարի դեմ դավ է նյութում+,Նրա դեմ իր ատամներն է կրճտացնում+։ 13  Բայց Եհովան կծիծաղի նրա վրա+,Որովհետև տեսնում է, որ նրա օրը հասել է+։ ח [Խեթ] 14  Ամբարիշտներն իրենց սրերն են քաշում և լարում են իրենց աղեղները+,Որ կեղեքվածին ու աղքատին վայր գցեն+,Որ կոտորեն նրանց, ովքեր ուղիղ են իրենց ճանապարհներում+։ 15  Սակայն նրանց սրերը իրենց իսկ սրտերը կմխրճվեն+,Եվ նրանց աղեղները կկոտրվեն+։ ט [Տեթ] 16  Արդարի ունեցած քիչը ավելի լավ է+,Քան թե բազում ամբարիշտների ունեցած առատությունը+, 17  Որովհետև ամբարիշտների բազուկները կկոտրվեն+,Մինչդեռ Եհովան նեցուկ կլինի արդարներին+։ י [Յոդ] 18  Եհովան գիտի անարատների օրերը+,Նրանց ժառանգությունը հավիտենական կլինի+։ 19  Նեղության ժամանակ նրանք ամոթ չեն զգա+Եվ սովի օրերին կհագենան+։ כ [Քաֆ] 20  Իսկ ամբարիշտները կորստյան կմատնվեն+,Եվ Եհովայի թշնամիները կնմանվեն արոտավայրերի շքեղություններին.Նրանք իրենց վախճանին կմոտենան+։ Ծխի մեջ կոչնչանան+։ ל [Լա՛մեդ] 21  Ամբարիշտը պարտք է վերցնում և չի վերադարձնում+,Մինչդեռ արդարը բարեհաճություն է ցույց տալիս ու նվերներ տալիս+։ 22  Նրանք, ում Աստված օրհնում է, կժառանգեն երկիրը+,Իսկ նրանք, ում նա անիծում է, կկործանվեն+։ מ [Մեմ] 23  Եհովան ամրապնդում է մարդու քայլերը+,Եվ նրա ճանապարհի մեջ ուրախություն է գտնում+։ 24  Թեպետ նա ընկնելիս էլ լինի, վայր չի գցվի+,Որովհետև Եհովան բռնում է նրա ձեռքից+։ נ [Նուն] 25  Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ+,Բայց դեռ չեմ տեսել արդարին լքված+,Ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս+։ 26  Ամեն օր նա բարեհաճություն է ցույց տալիս ու փոխ է տալիս+,Դրա համար էլ նրա սերնդին օրհնություններ են պատրաստված+։ ס [Սա՛մեխ] 27  Երե՛ս թեքիր չարիքից ու բարի՛ն արա+Եվ դու հավիտյան կապրես+, 28  Որովհետև Եհովան սիրում է արդարությունը+Եվ չի լքի իրեն նվիրվածներին+։ ע [Ային] Նրանք հավիտյան կպահպանվեն+,Մինչդեռ ամբարիշտների սերունդները կբնաջնջվեն+։ 29  Արդարները կժառանգեն երկիրը+Եվ հավիտյան կբնակվեն նրա վրա+։ פ [Փե] 30  Արդարի շրթունքները իմաստության խոսքեր են բարբառում+,Եվ նրա լեզուն արդարությամբ է խոսում+։ 31  Նրա սրտում իր Աստծու օրենքն է+,Նրա քայլերը չեն տատանվի+։ צ [Ցա՛դե] 32  Ամբարիշտը ծածուկ հետևում է արդարին+Եվ առիթ է փնտրում, որ նրան սպանի+։ 33  Սակայն Եհովան արդարին չի թողնի նրա ձեռքում+Եվ արդարին չի դատապարտի, երբ նրան դատեն+։ ק [Կոֆ] 34  Վստահի՛ր Եհովային և պահի՛ր նրա ճանապարհները+,Նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես+.Եվ դու կտեսնես ամբարիշտների կործանումը+։ ר [Ռեշ] 35  Ես տեսա ամբարշտին՝ մի բռնավորի+,Լայնատարած, ինչպես սաղարթախիտ ծառը իր հողի մեջ+։ 36  Բայց անհետացավ, և այնտեղ նա չկար+,Փնտրեցի նրան, սակայն չգտա+։ ש [Շին] 37  Նայի՛ր անարատին և աչքդ ուղղամիտի վրա պահիր+,Որովհետև այդպիսի մարդու ապագան խաղաղ է լինելու+։ 38  Բայց հանցավորները՝ բոլորը ջնջվելու են+,Ամբարիշտների վախճանը կործանում է լինելու+։ ת [Թավ] 39  Արդարների փրկությունը Եհովայից է+,Նեղության ժամանակ ի՛նքն է նրանց ամրոցը+։ 40  Եհովան կօգնի ու կազատի նրանց+։Նա կազատի նրանց ամբարիշտ մարդկանցից ու կփրկի+,Որովհետև նրանք իր մոտ են ապաստան գտնում+։

Ծանոթագրություններ