Սաղմոս 2։1-12

2  Ինչո՞ւ են ազգերը իրարանցման մեջ ընկել+,Եվ ինչո՞ւ են ազգությունները քրթմնջում՝ դատարկ բաներ մտածելով+։   Երկրի թագավորները վեր են կացել+,Եվ կառավարիչները մեկ մարդու պես ժողովվել են+Եհովայի+ ու նրա օծյալի դեմ+՝   Ասելով. «Քանդե՛նք նրանց կապանքները+Եվ նրանց պարանները մեզանից հեռո՛ւ նետենք»+։   Երկնքում Նստողը+ կծիծաղի,Եհովան կծաղրի նրանց+։   Այդ ժամանակ նա կխոսի նրանց հետ իր զայրույթով+,Իր մեծ բարկությամբ տագնապի մեջ կգցի նրանց+   Եվ կասի. «Ես նշանակեցի իմ թագավորին+Իմ սուրբ սարի+՝ Սիոնի+ վրա»։   Ես կազդարարեմ Եհովայի հրահանգը.Նա ինձ ասաց. «Դու իմ որդին ես+,Ես այսօր քո հայրը դարձա+։   Խնդրիր ինձանից+, որ ազգերին քեզ որպես ժառանգություն տամ+Եվ երկրի ծայրերը՝ որպես ստացվածք+։   Երկաթե գավազանով կջարդես նրանց+,Կավե անոթի պես կփշրես նրանց»+։ 10  Հիմա, ո՛վ թագավորներ, հասկացողությա՛մբ վարվեքԵվ ուղղե՛ք ձեր ճանապարհները, ո՛վ երկրի դատավորներ+։ 11  Ծառայե՛ք Եհովային վախով+Եվ ցնծացե՛ք դողալով+։ 12  Համբուրե՛ք* որդուն+, որ Նա չբարկանաԵվ որ դուք չկորչեք ճանապարհից+,Որովհետև նրա զայրույթը կարող է արագ բորբոքվել+։Երջանիկ են բոլոր նրանք, ում համար ապաստան է նա+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ընդունեք, ողջունեք»։