Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 139

Տես քեզ նոր աշխարհում

Տես քեզ նոր աշխարհում

(Հայտնություն 21։1–5)

  1. 1. Տես քեզ ու ինձ, տես բոլորիս

    Նոր աշխարհում միասին ապրելիս։

    Պատկերացրու խաղաղություն...

    Ազատություն ես դու վայելում։

    Մարդիկ դաժան չեն իշխելու,

    Նրանց այլևս չես տեսնելու։

    Կգա ժամանակը դրախտ նոր երկրի,

    Եվ գովերգություն

    Սրտերից մեր կհորդի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծում ենք, Աստվա՛ծ, քեզ փառք ենք տալիս.

    Որդուդ ձեռքով նոր աշխարհ է գալիս։

    Բերկրանք է մեզ պատել. ա՜խ, ի՜նչ կյանք է օրհնյալ...

    Քո գովքն ենք հավետ երգելու, միա՛կ Բարձրյալ։

  2. 2. Տես քեզ ու ինձ երկրում չքնաղ.

    Բոլորն ապրում են հանգիստ ու խաղաղ։

    Չկա մի բան, որ վախեցնի

    Եվ դառնության արցունքներ բերի։

    Ահա մեր մեջ խորանն Աստծու.

    Մեզ հետ հավերժ է բնակվելու։

    Մահվան խոր քնից նա մարդկանց կարթնացնի,

    Եվ սիրտն ամենքի

    Արարչին կգովերգի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծում ենք, Աստվա՛ծ, քեզ փառք ենք տալիս.

    Որդուդ ձեռքով նոր աշխարհ է գալիս։

    Բերկրանք է մեզ պատել. ա՜խ, ի՜նչ կյանք է օրհնյալ...

    Քո գովքն ենք հավետ երգելու, միա՛կ Բարձրյալ։