Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն

Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն

 Ապագային լավատեսորե՞ն ես նայում։ Շատերը, չնայած ներկայիս լուրջ խնդիրներին, փորձում են դրական տեսակետ պահպանել։ Սակայն իսկապե՞ս կարող ենք ակնկալել, որ իրավիճակը կշտկվի։ Այո՛։ Աստվածաշունչը մեզ լավ ապագայի հույս է տալիս ու այդ առնչությամբ հիմնավոր փաստեր է ներկայացնում։

 Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը

 Աստվածաշունչը հաստատում է այն փաստը, որ մարդկությունը լուրջ խնդիրներ է դիմագրավում։ Սակայն այնտեղ նաև գրված է, որ այդ խնդիրներին վերջ է դրվելու։ Քննենք մի քանի օրինակ։

  •   Խնդիր։ Անօթևանություն

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում» (Եսայիա 65։21

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում։ Մարդիկ իրենց տունն են ունենալու։

  •   Խնդիր։ Գործազրկություն և աղքատություն

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։22

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում: Բոլոր մարդիկ ունենալու են գոհացուցիչ, հաճելի ու արդյունավետ աշխատանք։

  •   Խնդիր։ Անարդարություն

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Իշխանները կիշխեն հանուն արդարության» (Եսայիա 32։1

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում: Այլևս չի լինի ռասայական, սոցիալական և տնտեսական անհավասարություն։ Բոլորի հանդեպ արդարություն է դրսևորվելու։

  •   Խնդիր։ Թերսնուցում և սով

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում: Բոլոր մարդիկ կունենան առատ և առողջարար սնունդ։ Ոչ ոք սոված անկողին չի մտնի և թերսնված չի լինի։

  •   Խնդիր։ Հանցագործություն և բռնություն

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։4

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում: Բոլորն իրենց ապահով ու անվտանգ կզգան, քանի որ չար մարդիկ այլևս չեն լինի, իսկ «արդարները կժառանգեն երկիրը» (Սաղմոս 37։10, 29

  •   Խնդիր։ Պատերազմ

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2։4

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում։ Ամբողջ աշխարհում խաղաղություն է տիրելու (Սաղմոս 72։7)։ Ոչ ոք չի տառապելու պատերազմի պատճառով իր հարազատին կորցնելու ցավից, և ոչ ոք պատերազմի պատճառով ապաստան չի փնտրելու մեկ այլ վայրում։

  •   Խնդիր: Հիվանդություն

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում: Մարդիկ այլևս հաշմանդամ չեն լինելու և չեն տառապելու հիվանդություններից (Եսայիա 35։5, 6)։ Աստվածաշունչը խոստանում է, որ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4

  •   Խնդիր։ Շրջակա միջավայրի աղտոտում

     Ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1

     Ինչպե՞ս է դա կատարվելու ապագայում: Համաձայն Աստծու սկզբնական նպատակի՝ ողջ երկրագունդը դրախտի է վերածվելու (Ծննդոց 2։15; Եսայիա 45։18

 Արդյո՞ք Աստվածաշնչի տված հույսը հեքիաթ է

 Հասկանալի պատճառներով գուցե այս հարցին պատասխանես՝ այո։ Սակայն մենք հորդորում ենք քեզ քննել, թե ինչ է Աստվածաշունչն ասում ապագայի վերաբերյալ։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստվածաշնչում գրված խոստումները տարբեր են մարդկանց տված խոստումներից և կանխատեսումներից։ Այնտեղ գրված են Աստծու խոստումները։ Ինչո՞ւ հավատալ Աստծու խոստումներին։ Քննենք մի քանի փաստ։

  •   Աստված վստահարժան է։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Բացի այդ՝ միայն Աստված ունի ապագան կանխագուշակելու ունակություն (Եսայիա 46։10)։ Աստվածաշնչում գրված են բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են, որ Աստծու խոստումները միշտ իրականություն են դառնում։ Հավելյալ տեղեկությունների համար տես «Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» տեսանյութը։

  •   Աստված ի զորու է լուծելու մեր խնդիրները։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված զորություն ունի անելու այն, ինչը հաճելի է իրեն (Սաղմոս 135։5, 6)։ Այլ կերպ ասած՝ ոչ մի բան չի կարող խանգարել Եհովային իր կամքը իրագործել։ Դեռ ավելին՝ Աստված ցանկանում է օգնել, քանի որ նա սիրում է մեզ (Հովհաննես 3։16

 Սակայն գուցե մտածես. «Եթե Աստված ուզում է օգնել մեզ և համապատասխան զորություն ունի, այդ դեպքում ինչո՞ւ են խնդիրներն այսքան շատ»։ Այս հարցի պատասխանը գտնելու համար դիտիր «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը։

 Ինչպե՞ս է այն իրականանալու

 Աստված իր խոստումներն իրագործելու է իր Թագավորության միջոցով, որը երկնային կառավարություն է։ Նա այդ Թագավորության թագավոր է նշանակել Հիսուս Քրիստոսին և նրան հանձնարարել է, որ հոգ տանի երկրի ու նրա վրա բնակվող մարդկանց մասին։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա բուժեց հիվանդներին, կերակրեց քաղցածներին, հանդարտեցրեց բնության ուժերը և նույնիսկ հարություն տվեց մահացածներին (Մարկոս 4։39; 6։41–44; Ղուկաս 4։40; Հովհաննես 11։43, 44)։ Այդպիսով նա ցույց տվեց, թե ինչեր է անելու, երբ դառնա Աստծու Թագավորության թագավոր։

 Դիտիր «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը և իմացիր, թե ինչեր է այն իրականացնելու անձամբ քեզ համար։

 Ե՞րբ է այն կատարվելու

 Շուտով։ Իսկ որտեղի՞ց գիտենք։ Աստվածաշնչում կանխագուշակվել են իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ Աստծու Թագավորությունը շուտով իշխելու է երկրի վրա (Ղուկաս 21։10, 11)։ Աշխարհի ներկայիս վիճակը համապատասխանում է Աստծու Խոսքում գրվածին։

 Ավելին իմանալու համար կարդա «Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը» հոդվածը։

 Ինչպե՞ս կարող է այդ հույսն օգնել քեզ այսօր

 Աստվածաշունչը գրողներից մեկն ասաց, որ աստվածաշնչյան հույսը «խարսխի է նման մեր հոգու համար» (Եբրայեցիներ 6։19)։ Ինչպես որ խարիսխն է նավը ամուր պահում փոթորիկների ժամանակ, այնպես էլ աստվածաշնչյան ամուր հույսը կարող է օգնել մեզ մեր կյանքի փոթորիկները դիմագրավելիս։ Այդ հույսը կարող է զգացապես պաշտպանել մեզ։ Այն կարող է օգնել, որ չկորցնենք մեր սառը դատողությունը և նույնիսկ կարող է նպաստել մեր առողջությանը (1 Թեսաղոնիկեցիներ 5։8