Անցնել բովանդակությանը

Շրջայցեր Բեթելում

Սրտանց հրավիրում ենք ձեզ շրջայց կատարել մեր մասնաճյուղերում, որոնք սովորաբար Բեթել ենք անվանում։ Որոշ մասնաճյուղերում նույնիսկ հնարավոր է ինքնուրույն շրջայց կատարել։

Շրջայցերը վերսկսվել են: 2023 թ. հունիսի 1-ից շատ երկրներում վերսկսվել են մեր մասնաճյուղերում իրականացվող շրջայցերը։ Մանրամասների համար կապ հաստատեք այն մասնաճյուղի հետ, որտեղ ցանկանում եք շրջայց կատարել։ Խնդրում ենք, մի՛ գնացեք մասնաճյուղ, եթե COVID-19-ի թեստի դրական պատասխան եք ստացել, ունեք մրսածության կամ գրիպի ախտանշաններ կամ էլ վերջերս շփվել եք մեկի հետ, ով COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 Տեղեկություն շրջայցի մասին

Հերթագրել 20-ից քիչ մարդկանց

Հերթագրել 20 կամ ավելի մարդկանց

Դիտել կամ փոփոխել ամրագրումը

Բեռնել շրջայցի գրքույկը—Ուորվիք

Բեռնել շրջայցի գրքույկը—Պատերսոն

Բեռնել շրջայցի գրքույկը—Ուոլքիլ

 Ցուցահանդեսներ

Ցուցահանդեսներ Ուորվիքում՝ նախատեսված ինքնուրույն դիտման համար

Աստվածաշունչը և Աստծու անունը։ Ցուցահանդեսում կարելի է տեսնել Աստվածաշնչի հազվագյուտ նմուշներ և իմանալ, թե ինչպես է Աստծու անունը պահպանվել Սուրբ Գրքում՝ չնայած այն վերացնելու ջանքերին։ Բացի այդ՝ ցուցահանդեսում դարակաշարերի վրա կարելի է տեսնել Աստվածաշնչի հազվագյուտ թարգմանություններ և աստվածաշնչյան արտեֆակտներ։

Ժողովուրդ Եհովայի անվան համար։ Այս ցուցահանդեսը պատմում է Եհովայի վկաների հոգևոր ժառանգության մասին։ Արտեֆակտները, պատկերները և կենսագրությունները պատմում են այն մասին, թե ինչպես է Եհովան առաջնորդել իր ժողովրդին, կրթել և սովորեցրել կազմակերպված ձևով կատարել իր կամքը։

Գլխավոր վարչություն. կենդանի հավատ։ Այս ինտերակտիվ ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես են գործում Կառավարիչ մարմնի կոմիտեները և ինչպես են օգնում Եհովայի վկաներին հնազանդվել միասին հավաքվելու, աշակերտներ պատրաստելու, հոգևորապես սնվելու և իրար հանդեպ սեր դրսևորելու վերաբերյալ աստվածաշնչյան պատվերներին։

Ցուցահանդեսներ Պատերսոնում՝ նախատեսված ինքնուրույն դիտման համար

Առաջին դարի աստվածաշնչյան գյուղ։ Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչպիսին էր կյանքը Հիսուսի օրերում։ Աստվածաշնչյան գյուղում կտեսնեք և անգամ կմասնակցեք առաջին դարի գյուղի առօրյա գործերին։ Այս ցուցահանդեսը կհարստացնի ձեր Աստվածաշնչի ընթերցանությունը։

Առաջին դարի աստվածաշնչյան մետաղադրամներ։ Այս ցուցահանդեսում ներկայացված են առաջին դարի բնօրինակ մետաղադրամներ, որոնք հիշատակված են Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում։ Յուրաքանչյուր մետաղադրամի վերաբերյալ նշված են հետաքրքիր մանրամասներ ու թե դրանք ինչպես են կապված աստվածաշնչյան արձանագրությունների հետ։

«Քո բոլոր որդիները Եհովայի կողմից կրթված կլինեն»։ Այս ցուցահանդեսը ներկայացնում է մեր կազմակերպության դպրոցների և կրթական ծրագրերի պատմությունը։ Կիմանաք, թե այդ դպրոցներն ինչպես են օգնել պատրաստակամ ուսանողներին արդյունավետ ուսուցիչներ և երեցներ դառնալ։

«Բարի լուրը պաշտպանում ենք և օրինականապես հաստատում»։ Այս ցուցահանդեսը ներկայացնում է Եհովայի վկաների հուզիչ պատմություններ, ովքեր անգամ սաստիկ հակառակության ներքո՝ հավատի հարցում փոխզիջումների չեն գնացել։ Կիմանաք, թե կազմակերպությունն ինչ է արել, որ ամբողջ աշխարհով մեկ մեր քարոզչական գործունեության համար իրավական հիմքեր ստեղծվեն։

 Հասցե և հեռախոսահամար

Ուորվիք

Գտնել վայրը

Պատերսոն

Գտնել վայրը

Ուոլքիլ

Գտնել վայրը