Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին

ՇԱՏ երկրներում միասեռ ամուսնությունների հարցը թեժ քննարկումների առարկա է։ Մինչդեռ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 2015 թ.-ին միասեռ ամուսնությունները ողջ երկրում օրինական հայտարարեց։ Դրանից հետո այս թեմայով ինտերնետային որոնումների թիվը կտրուկ աճեց։ Ամենից շատ տրվող հարցերից մեկը հետևյալն էր. «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը միասեռ ամուսնությունների վերաբերյալ»։

Աստվածաշնչում չի խոսվում այն մասին, թե արդյոք միևնույն սեռի մարդիկ իրավունք ունեն ամուսնանալու իրար հետ, թե ոչ։ Շատ ավելի կարևոր հարց է այն, թե արդյոք Աստվածաշունչը ընդունելի է համարում համասեռամոլությունը։

Շատերը առանց Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելու ասում են, թե գիտեն այս հարցի պատասխանը։ Բայց նրանց կարծիքները շատ հակասական են։ Ոմանք ասում են, թե Աստվածաշունչը դատապարտում է համասեռամոլությունը, ուրիշներն էլ պնդում են, թե «սիրիր մերձավորիդ» աստվածաշնչյան պատվերը ցույց է տալիս, որ ցանկացած սեռական կապ թույլատրելի է (Հռոմեացիներ 13։9

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ձեր կարծիքով՝ ներքոհիշյալ պնդումներից ո՞րն է ճիշտ։

  1. Աստվածաշունչը դատապարտում է համասեռամոլությունը։

  2. Աստվածաշունչը ընդունելի է համարում համասեռամոլությունը։

  3. Աստվածաշունչը խրախուսում է հոմոֆոբիա (կանխատրամադրվածություն կամ ատելություն համասեռամոլների նկատմամբ)։

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

  1. ՃԻՇՏ Է։ Աստվածաշունչն ասում է. «Արվամոլները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Նույնը վերաբերում է նաև կանանց (Հռոմեացիներ 1։26

  2. ՍԽԱԼ Է։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ սեռական հարաբերությունները թույլատրելի են միայն իրար հետ ամուսնացած տղամարդու և կնոջ միջև (Ծննդոց 1։27, 28; Առակներ 5։18, 19

  3. ՍԽԱԼ Է։ Թեև Աստվածաշունչը դատապարտում է համասեռամոլությունը, բայց այն չի խրախուսում համասեռամոլների նկատմամբ կանխակալ տրամադրվածություն, ատելության դրսևորումներ կամ ցանկացած այլ վատ վերաբերմունք (Հռոմեացիներ 12։18 [1]

Ո՞րն է Եհովայի վկաների տեսակետը

Եհովայի վկաները համոզված են, որ Աստվածաշնչում գրված բարոյական սկզբունքները ճիշտ ապրելակերպի լավագույն չափանիշներն են, ուստի ապրում են այդ սկզբունքների համաձայն (Եսայիա 48։17 [2] Սա նշանակում է, որ նրանք մերժում են սեռական ցանկացած սխալ վարք, այդ թվում համասեռամոլությունը (1 Կորնթացիներ 6։18 [3] Վկաները ընտրում են այսպիսի ապրելակերպ, և դա նրանց իրավունքն է։

Եհովայի վկաները ձգտում են հետևել Ոսկե կանոնին. մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կուզեին՝ իրենց հետ վարվեն

Միևնույն ժամանակ Եհովայի վկաները ձգտում են «խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (Եբրայեցիներ 12։14)։ Նրանք մերժում են համասեռամոլությունը, բայց իրենց տեսակետը չեն պարտադրում ուրիշներին։ Բացի այդ, որևէ կերպով չեն մասնակցում համասեռամոլների հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների և չեն ուրախանում, երբ նման լուրեր են լսում։ Եհովայի վկաները ձգտում են հետևել Ոսկե կանոնին. մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կուզեին՝ իրենց հետ վարվեն (Մատթեոս 7։12

Արդյո՞ք Աստվածաշունչը կանխատրամադրվածություն է խրախուսում

Ոմանք գուցե ասեն, որ Աստվածաշունչը կանխատրամադրվածություն է խրախուսում համասեռամոլների նկատմամբ, և որ աստվածաշնչյան սկզբունքներով ապրող մարդիկ անհանդուրժողական են։ Նրանք այսպես են մտածում. «Աստվածաշունչը գրվել է այն ժամանակներում, երբ մարդիկ նեղ հայացքների տեր էին։ Մինչդեռ այսօր մենք ընդունում ենք բոլոր ռասաների և ազգությունների պատկանող, ինչպես նաև ցանկացած սեռական նախընտրություն ունեցող մարդկանց»։ Այսպես մտածող մարդկանց համար համասեռամոլությունը չընդունելը նույնն է, ինչ մաշկի այլ գույն ունեցող մարդուն չընդունելը։ Բայց մի՞թե այս համեմատությունը տեղին է։ Ո՛չ։ Ինչո՞ւ։

Համասեռամոլությունը մերժել չի նշանակում մերժել համասեռամոլ մարդկանց։ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները պետք է հարգանքով վերաբերվեն «ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17 [4] Բայց սա չի նշանակում, որ քրիստոնյաները պետք է ընդունեն ցանկացած տեսակի վարք։

Քննենք մի օրինակ։ Ենթադրենք դուք ծխելը վնասակար և նույնիսկ զզվելի բան եք համարում, իսկ ձեր աշխատակիցը ծխում է։ Մի՞թե ձեզ կհամարեն նեղ հայացքների տեր անձնավորություն զուտ այն պատճառով, որ ծխելու վերաբերյալ ձեր տեսակետը տարբերվում է նրա տեսակետից։ Արդյոք այն փաստը, որ նա ծխում է, իսկ դուք ոչ, նշանակո՞ւմ է, որ դուք կանխատրամադրվածություն ունեք նրա նկատմամբ։ Իսկ եթե ձեր աշխատակիցը պահանջի, որ փոխեք ձեր տեսակետը ծխելու վերաբերյալ, մի՞թե դրանով ցույց չի տա, որ ինքն է անհանդուրժող և նեղ մտածելակերպի տեր անձնավորություն։

Եհովայի վկաները նախընտրում են ապրել Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշներով։ Նրանք հավանություն չեն տալիս այն արարքներին, որոնք Աստվածաշունչը դատապարտում է։ Այդուհանդերձ, նրանք չեն ծաղրում և վատ չեն վերաբերվում այն մարդկանց, ում ապրելակերպը տարբերվում է իրենց ապրելակերպից։

Արդյո՞ք աստվածաշնչյան տեսակետը չափազանց խիստ է

Արդյո՞ք համասեռամոլական հակումներ ունեցող մարդիկ ի ծնե են այդպիսին։ Եթե այո, ապա մի՞թե դաժանություն չէ դատապարտել նրանց այն բանի համար, որ ուզում են վարվել իրենց ցանկությունների համաձայն։

Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այն մասին, թե որն է համասեռամոլական հակումների առաջացման պատճառը, բայց այն ցույց է տալիս, որ որոշ սխալ հակումներ իսկապես կարող են խորապես արմատացած լինել մարդկանց մեջ։ Այդուհանդերձ, այնտեղ ասվում է, որ եթե ցանկանում ենք հաճեցնել Աստծուն, պետք է փոխենք մեր ապրելակերպը և հրաժարվենք վարքի որոշ ձևերից, այդ թվում համասեռամոլությունից (2 Կորնթացիներ 10։4, 5

Ոմանք գուցե ասեն, որ այս հարցի վերաբերյալ Աստվածաշնչի դիրքորոշումը չափազանց խիստ է։ Բայց նրանց կարծիքը հիմնված է այն տեսակետի վրա, թե պետք է բավարարենք մեր մարմնի ցանկությունները, հատկապես սեռական ցանկությունները, քանի որ դրանք այնքան կարևոր են, որ պետք չէ և նույնիսկ հնարավոր չէ ղեկավարել։ Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ կարող են վերահսկել իրենց ցանկությունները, և այդպիսով մարդկանց բարձր է դասում կենդանիներից։ Ի տարբերություն կենդանիների՝ նրանք կարող են որոշել վարվել իրենց ցանկությունների համաձայն, կամ չվարվել (Կողոսացիներ 3։5 [5]

Նկատի առնենք հետևյալ օրինակը։ Մասնագետներն ասում են, որ վարքագծի որոշ դրսևորումներ, ինչպիսին, օրինակ, ագրեսիան է, կարող են ունենալ ֆիզիոլոիգիական պատճառներ։ Աստվածաշնչում կոնկրետ չի խոսվում ագրեսիայի ֆիզիոլոգիական պատճառների մասին, բայց այնտեղ նշվում է, որ կան մարդիկ, ովքեր «հակված են զայրանալու» (Առակներ 29։22)։ Այդուհանդերձ, այնտեղ նաև ասվում է. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր» (Սաղմոս 37։8; Եփեսացիներ 4։31

Հազիվ թե մարդիկ ասեն, թե այս խորհուրդը սխալ է, կամ որ դաժանություն է նմանատիպ խորհուրդ տալ ագրեսիվ հակումներ ունեցող մարդկանց։ Իրականում, նույնիսկ այն մասնագետները, որոնք կարծում են, թե զայրույթի արմատները գալիս են մարդու գեներից, ամեն կերպ փորձում են օգնել այդպիսի մարդկանց վերահսկելու նման հակումները։

Եհովայի վկաները համոզված են, որ հարկավոր է հեռու մնալ ոչ միայն համասեռամոլությունից, այլև աստվածաշնչյան չափանիշներին հակասող ցանկացած այլ վարքագծից։ Նույնը վերաբերում է նաև հակառակ սեռի երկու չամուսնացած անհատների միջև սեռական հարաբերություններին։ Աստվածաշունչը բոլոր այս դեպքերում հետևյալ խորհուրդն է տալիս. «Ձեզանից յուրաքանչյուրը [թող] իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով» (1 Թեսաղոնիկեցիներ 4։4, 5

«Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին»

Առաջին դարում շատ մարդիկ, ովքեր հետագայում դարձան քրիստոնյաներ, տարբեր ծագում, դաստիարակություն և ապրելակերպ ունեին։ Նրանցից ոմանք հսկայական փոփոխություններ արեցին իրենց կյանքում։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է «պոռնիկների.... կռապաշտների.... շնացողների.... [և] իգացողների [համասեռամոլ տղամարդկանց]» մասին։ Այնուհետև ասվում է. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին» (1 Կորնթացիներ 6։9–11

Արդյոք «ձեզանից ոմանք հենց այդպիսին էին» խոսքերը ցո՞ւյց են տալիս, որ նրանք, ովքեր վերջ էին դրել համասեռամոլությանը, այլևս երբեք նման ցանկություններ չեն ունեցել։ Հազիվ թե այդպես լիներ, քանի որ Աստվածաշնչում այսպիսի հորդոր է տրվում. «Շարունակեք ընթանալ ոգով և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի» (Գաղատացիներ 5։16

Նկատեք, որ Աստվածաշունչը չի ասում, թե քրիստոնյան երբեք չի ունենա անպատշաճ ցանկություններ, այլ ասում է, որ մարդը կարող է վճռել չկատարել դրանք։ Քրիստոնյաները սովորում են վերահսկել իրենց անպատշաճ ցանկությունները, ոչ թե այնքան են մտածում դրանց մասին, որ ի վերջո տրվեն դրանց (Հակոբոս 1։14, 15 [6]

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ եթե մարդ որևէ բանի հակում ունի, դա դեռ չի նշանակում, որ պետք է անի դա (Հռոմեացիներ 7։16–25)։ Համասեռամոլական հակումներ ունեցող մարդը կարող է վերահսկել իր մտքերը և շարունակ չմտածել իր սխալ ցանկությունների մասին, ինչպես որ կվերահսկեր ցանկացած այլ սխալ ցանկություն կամ հակում, օրինակ՝ զայրույթը, անբարո մտքերը և ագահությունը (1 Կորնթացիներ 9։27; 2 Պետրոս 2։14, 15

Եհովայի վկաները ապրում են աստվածաշնչյան բարոյական չափանիշներով, բայց իրենց տեսակետները չեն պարտադրում մարդկանց։ Նրանք նաև չեն փորձում փոխել այն օրենքները, որոնք պաշտպանում են այլ ապրելակերպ ունեցող մարդկանց իրավունքները։ Եհովայի վկաները բարի լուր են հայտնում, և դրա մասին պատմում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել իրենց (Գործեր 20։20

^ 1. Հռոմեացիներ 12։18. «Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»։

^ 2. Եսայիա 48։17. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ»։

^ 3. 1 Կորնթացիներ 6։18. «Փախե՛ք պոռնկությունից»։

^ 4. 1 Պետրոս 2։17. «Պատվեք ամեն տեսակ մարդկանց»։

^ 5. Կողոսացիներ 3։5. «Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի.... հետ»։

^ 6. Հակոբոս 1։14, 15. «Բայց ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում»։