Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քրիստոնյա համարվելու համար պե՞տք է արդյոք հավատալ Երրորդությանը

Քրիստոնյա համարվելու համար պե՞տք է արդյոք հավատալ Երրորդությանը

Մեր ընթերցողները հարցնում են

Քրիստոնյա համարվելու համար պե՞տք է արդյոք հավատալ Երրորդությանը

2007 թ.–ին հրատարակված մի դասագրքում, որի վերնագիրն էր «Աշխարհի կրոնները Դանիայում», նշվում էր, որ Եհովայի վկաները սերտորեն հետևում են Աստվածաշնչին (World Religions in Denmark)։ Վկաները թվով երրորդ մեծ կրոնն են Դանիայում։

Սակայն դանիական ազգային եկեղեցու եպիսկոպոսը խստորեն քննադատել է հեղինակին, որ իր գրքում խոսել է Վկաների մասին։ Ինչո՞ւ։ «Ես դեռ չեմ հանդիպել մի աստվածաբանի, որ [Եհովայի վկաներին] քրիստոնյա համարի։ Նրանք չեն ընդունում Երրորդությունը, որը քրիստոնեության հիմնական ուսմունքն է»,— ասել է եպիսկոպոսը։

Գրքի հեղինակը՝ Անիկա Հֆիթամարը, որը կրոնագետ–սոցիոլոգ է, ասում է, որ եթե մարդկանց հարցնես, թե ինչու են իրենց քրիստոնյա համարում, դժվար թե նրանցից մեկը պատասխանի, թե ինքը քրիստոնյա է համարվում, քանի որ հավատում է Երրորդությանը։ Դասագրքում կար նաև մի հոդված, որի վերնագիրն էր «Դու քրիստոնյա՞ ես»։ Այնտեղ նշվում էր. «Երրորդության ուսմունքը քրիստոնեության մեջ մեծ խնդիր է դարձել»։ Նաև ավելացվում էր. «Միշտ դժվար է բացատրել մարդկանց, թե ինչու մեկ Աստված կա և ոչ թե երեք»։

Իսկ այն, ինչ Աստվածաշունչն է սովորեցնում Աստծու և Հիսուսի մասին, շատ պարզ է և հասկանալի։ Աստծու Խոսքում ո՛չ «երրորդություն» բառը կա գրված, ո՛չ էլ այդպիսի ուսմունք կա։ Այնտեղ հստակ նշվում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծու անդրանիկ Որդին է (Կողոսացիներ 1։15)։ Հիսուսը նաև համարվում է «միջնորդ Աստծու և մարդկանց միջև» (1 Տիմոթեոս 2։5)։ Իսկ Հոր մասին գրված է. «Քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18

Եհովայի վկաները գիտակցում են, որ շատ կարևոր է Հիսուսի հանդեպ հավատ ունենալ (Հովհաննես 3։16)։ Այդ պատճառով նրանք լրջորեն են վերաբերվում նրա ասած խոսքերին. «Գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սրբազան ծառայություն մատուցես»» (Մատթեոս 4։10)։ Փաստորեն, քրիստոնյա կարող է համարվել նա, ով հնազանդվում է Հիսուսին։

[Մեջբերում 22–րդ էջի վրա]

«Երրորդության ուսմունքը քրիստոնեության մեջ մեծ խնդիր է դարձել»