Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դու ժպտա

Դու ժպտա

Բեռնել

  1. 1. Թե ասենք բազում խոսքեր մենք

    Ու պատմենք պատմություններ,

    Կամ փորձենք նկարներով մեր

    Գերել մարդկանց սրտեր։

    Քաղցր խոսքը զորացնում է,

    Բարությունը՝ ջերմացնում,

    Բայց սերը մեր հաճախ

    Ժպիտն է ցոլացնում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու ժպտա. վհատ սիրտն ամոքիր։

    Դու ժպտա. շփման կամուրջ գցիր։

    Աղոթքով խնդրիր, որ Աստված օգնի,

    Ապա ժպտա ու տես՝ ինչ կլինի։

  2. 2. Աշխարհն այս անողորմ է, սառն է ու ցավով լցված,

    Շատ-շատերը հուսախաբ են, մարդկանցից հիասթափված։

    Աչքերում նրանց թախիծ կա, երբ քայլում են փողոցով։

    Մեր ժպիտը ջերմացնում է և օգնում սփոփել հույսով։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու ժպտա. վհատ սիրտն ամոքիր։

    Դու ժպտա. շփման կամուրջ գցիր։

    Աղոթքով խնդրիր, որ Աստված օգնի,

    Ապա ժպտա ու տես՝ ինչ կլինի։

  3. 3. Երբեմն վհատվում ենք, մարդիկ երբ չեն լսում,

    Հույսի անմար կանթեղը երբ վառել ենք մենք փորձում։

    Կան սրտեր, որ կարծրացած են, ու դժվար է սերմանել։

    Անկեղծ ու ջերմ ժպիտը մեր կփափկեցնի սրտեր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու ժպտա. վհատ սիրտն ամոքիր։

    Դու ժպտա. շփման կամուրջ գցիր։

    Աղոթքով խնդրիր, որ Աստված օգնի,

    Ապա ժպտա ու տես՝ ինչ կլինի։