Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մի՛ վախեցիր

Մի՛ վախեցիր

Բեռնել

  1. 1. Դժվարությունը մեր միտքն է կուրացնում,

    Զգացմունքները մեր երբ չենք կառավարում։

    Երբ հանկարծ վիշտը հարվածի,

    Ընկած չմնաս.

    Կանգնիր,

    Յահը քեզ կամրացնի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու մի՛ վախեցիր. նա մեզ հետ է

    Եվ իր արդար ձեռքով պաշտպանում է մեզ։

    Երբ սիրտը տխուր է մեր,

    Մենակ չենք, մեր Հայրն է մեզ հետ, հիշենք,

    Մենք մենակ չենք երբեք։

    Աղոթի՛ր

    Եվ մի՛ վախեցիր։

  2. 2. Նա պարգևել է ջերմ ընկերներ,

    Օգնում են մեզ նրանց սիրով լի աղոթքներն։

    Սուրբ Խոսքն ամեն օր կարդանք,

    Կօգնի այն, որ մենք տոկանք։

    Թե ընկնենք՝

    Պիտի կանգնենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու մի՛ վախեցիր. նա մեզ հետ է

    Եվ իր արդար ձեռքով պաշտպանում է մեզ։

    Երբ սիրտը տխուր է մեր,

    Մենակ չենք, մեր Հայրն է մեզ հետ, հիշենք,

    Մենք մենակ չենք երբեք։

    Աղոթի՛ր։

    (ՄԻՋԵՐԳ)

    Թե գորշ ամպեր կուտակվեն կյանքում՝

    Դու վեր նայիր,

    Մի՛ հանձնվիր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու մի՛ վախեցիր. նա մեզ հետ է

    Եվ իր արդար ձեռքով պաշտպանում է մեզ։

    Երբ սիրտը տխուր է մեր,

    Մենակ չենք, մեր Հայրն է մեզ հետ, հիշենք,

    Մենք մենակ չենք երբեք։

    Աղոթի՛ր

    Եվ մի՛ վախեցիր։