Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նոր լեզու սովորելու օրհնությունները

Նոր լեզու սովորելու օրհնությունները

Բեռնել

  1. 1. Գուցե դու մտածում ես

    Նոր լեզու սովորել,

    Աղոթում, խորհում ես.

    «Եհո՛վա, ո՞նց ես վարվեմ»։

    Առիթն օգտագործիր դու,

    Դե՛, էլ մի՛ երկմտիր։

    Դեպի առաջ քայլ արա

    Եվ օգուտներ դու ստացիր:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ծառայությունն ընդլայնիր,

    Ջանքերը քո կօրհնվի։

    Ծառայությունն ընդլայնիր,

    Քեզ համար լայն դուռ բացիր։

    Դու ընդլայնիր,

    Դու ընդլայնիր և Մակեդոնիա անցիր:

  2. 2. Երբ բարի լուրը պատմում ենք

    Մարդկանց տարբեր ազգերի,

    Անչափ տպավորվում ենք

    Արձագանքից լավ նրանց,

    Մտերմանում ենք Յահի հետ

    Ամեն օր ավելի։

    Չէ՞ որ նա մեզ հետ է միշտ,

    Նա մեր քայլերն է ուղղում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ծառայությունն ընդլայնիր,

    Ջանքերը քո կօրհնվի։

    Ծառայությունն ընդլայնիր

    Եվ գանձերը գտիր։

    Գուցե դու դեռ տատանվում ես՝

    Արդյո՞ք դա ճիշտ կլինի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ծառայությունն ընդլայնիր,

    Քեզ համար լայն դուռ բացիր։

    Դու ընդլայնիր, ընդլայնիր,

    Դու ընդլայնիր և Մակեդոնիա անցիր: