Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուժեղ ենք՝ մի դարձած

Ուժեղ ենք՝ մի դարձած

Բեռնել

  • (ՆԱԽԵՐԳ)

    Տաղս թող լցնի աշխարհը,

    Տաղս քեզ գա, քո՛ւյր, եղբա՛յր։

  1. 1. Ցրված ենք ամբողջ Երկրով,

    Բայց ունենք մեկ Աստված, մեկ հավատ։

    Եվ խոսելով մեկ լեզվով՝

    Յահին երգեր ենք ձոնում խինդառատ։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Թեկուզ և նեղվենք,

    Մենակ չենք երբեք.

    Սիրող ընտանիք մենք ունենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի ենք, մեկտեղ ենք, մի տան անդամ՝ միմյանց։

    Մենք մի ենք, ուժեղ ենք՝ ամուր շղթա կազմած։

    Մենք մի ենք, մեծ լեռ ենք ահեղ քամու դիմաց։

    Մեկ մարմնի մասեր ենք. մենք ուժեղ ենք, ուժեղ ենք՝ մի դարձած։

  2. 2. Ապրում ենք ամեն երկրում,

    Մեր գույները տարբեր են, այո՛,

    Այլ ուտեստներ ենք սիրում,

    Բայց հաշտ ենք միշտ. Յահն է Հայրն իմ ու քո։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Եվ ուր էլ գնանք,

    Ընկեր կունենանք,

    Սիրող ընտանիք ու սփոփանք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի ենք, մեկտեղ ենք, մի տան անդամ՝ միմյանց։

    Մենք մի ենք, ուժեղ ենք՝ ամուր շղթա կազմած։

    Մենք մի ենք, մեծ լեռ ենք ահեղ քամու դիմաց։

    Մեկ մարմնի մասեր ենք. մենք ուժեղ ենք, ուժեղ ենք՝ մի դարձած։

    Ուժեղ ենք, ուժեղ ենք, ուժեղ ենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի ենք, մեկտեղ ենք, մի տան անդամ՝ միմյանց։

    Մենք մի ենք, ուժեղ ենք՝ ամուր շղթա կազմած։

    Մենք մի ենք, մեծ լեռ ենք ահեղ քամու դիմաց։

    Մեկ մարմնի մասեր ենք. մենք ուժեղ ենք, ուժեղ ենք՝ մի դարձած։

    Ուժեղ ենք՝ մի դարձած։

    Ուժեղ ենք՝ մի դարձած։