Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քեզ չեմ թողնի

Քեզ չեմ թողնի

Բեռնել

  1. 1. Քո Խոսքն իմ կյանքում բացեց նոր էջ։

    Ես սիրեցի քեզ. հուր վառվեց սրտիս մեջ։

    Հա՛յր, քեզ չեմ թողնի, թեկուզ հալածվեմ։

    Դժվար իմ ուղին մինչև վերջ ես կանցնեմ։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Ո՛չ, հետքայլ չեմ անի։

    Ո՛չ, այս թեժ մարտում չեմ զիջի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես ամուր կբռնեմ քո ձեռքը զորեղ

    Եվ հետ չեմ դառնա կես ճամփից։

    Քո Խոսքն է ճրագ, անմար մի կանթեղ.

    Ես չեմ կտրվի քո լույսից։

    Այն կտա մեծ հավատ. քեզ չեմ թողնի։

  2. 2. Ավա՞զ է, թե՞ վեմ հիմքը մեր տան։

    Կիշխի՞ մեզ վրա աշխարհն այս ունայն։

    Ասում է նա. «Կմնամ հավիտյան։

    Դե՛, ձգտիր վերցնել այս կյանքից ամեն բան»։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Ո՛չ, սա սուտ է դաժան։

    Ո՛չ, մոտ է վերջը այնքա՜ն։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես ամուր կբռնեմ քո ձեռքը զորեղ

    Եվ հետ չեմ դառնա կես ճամփից։

    Քո Խոսքն է ճրագ, անմար մի կանթեղ.

    Ես չեմ կտրվի քո լույսից։

    Այն կտա մեծ հավատ. քեզ չեմ թողնի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես ամուր կբռնեմ քո ձեռքը զորեղ

    Եվ հետ չեմ դառնա կես ճամփից։

    Քո Խոսքն է ճրագ, անմար մի կանթեղ.

    Ես չեմ կտրվի քո լույսից։

    Այն կտա մեծ հավատ. քեզ չեմ թողնի։

    Քեզ չեմ թողնի։

    Քեզ չեմ թողնի։